Արգենտինայում 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնել է Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը (USGS): Գրում է Russian.rt.com-ը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սան Խուան նահանգի Պոսիտո դեպարտամենտից 36 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի օջախի խորությունը 11 կմ է կազմել:
Երկրաշարժի հետևանքով հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: