f

Անկախ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը մասնակցել է ԵԽ սպորտի համար պատասխանատու նախարարների կլոր սեղանին


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր մասնակցել է Եվրոպայի խորհրդի սպորտի համար պատասխանատու նախարարների 16-րդ համաժողովի շրջանակում կայացած կլոր սեղանին, որի շրջանակում ընդունվել է Եվրոպական մարզական խարտիայի լրամշակված տարբերակը:

Առցանց միջոցառմանը մասնակցել են Սպորտի մասին ընդլայնված մասնակի համաձայնագրի (Enlarged Partial Agreement on Sport՝ EPAS) անդամ երկրների ոլորտի համար պատասխանատու պաշտոնատար անձինք և միջազգային մարզական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կլոր սեղանը նախագահել և ողջույնի խոսքով հանդես է եկել Հունաստանի մշակույթի և սպորտի նախարար Լեֆտերիս Ավգենակիսը: Այնուհետև ելույթ են ունեցել EPAS-ի անդամ երկրների պատվիրակության ղեկավարները:

Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, բարձր գնահատելով EPAS-ի հանձնառությունն ու կամքը միջազգային համագործակցությունը խթանելու գործում, վերահաստատել է այն փաստը, որ Հայաստանը սատարում է ՄԱԿ-ի 2030-ի կայուն զարգացման օրակարգի իրագործմանը և ընդունում է արդար խաղի, հարգանքի և համագործակցության վրա հիմնված սպորտը` որպես զարգացման և խաղաղության կարևոր խթանիչ: Նախարարը նաև ներկայացրել է Հայաստանի մարզական քաղաքականության հիմնական գերակայությունները և կատարած աշխատանքները. «Որպես սպորտի ոլորտի պատասխանատու՝ մենք 2019 թվականին փոփոխություններ և լրացումներ ենք կատարել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքում՝ առավելապես ուշադրություն դարձնելով ներառական սպորտի, հաշմանդամություն ունեցող և հատուկ կարիքներով անձանց, կանանց ինտեգրման, մարզիկների իրավունքների պաշտպանության, հանրային առողջության հարցերին: Ներկայումս մշակվում է սպորտի զարգացման պետական ռազմավարությունը՝ 2021-2025 տարվա գործողությունների ծրագրով հանդերձ: Մենք կարևորում ենք բազմակողմ համագործակցությունը, այդ պատճառով բոլոր շահագրգիռ կողմերը, ներառյալ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, մասնակցում են սպորտում քաղաքականության բարեփոխումների մշակմանը: Եվրոպական մարզական խարտիայում շարադրված սկզբունքները մեր կողմից լրջորեն դիտարկվում են որպես սպորտի ռազմավարության մշակման ուղենիշային սկզբունքներ»:

Նախարար Վահրամ Դումանյանը նաև տեղեկացրել է, որ նախարարությունը մշակել և իրականացնում է սպորտի զարգացմանը միտված մեկ տասնյակից ավելի միջոցառումներ, որոնք ընդգրկում են ՀՀ բնակչության բոլոր տարիքային խմբերը՝ նախադպրոցական հասակի երեխաներից մինչև տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձինք: Ելույթի ավարտին ՀՀ ԿԳՄՍ նախարարը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի Եվրոպայում հաղթահարել COVID-19-ի համավարակով պայմանավորված ոլորտի մարտահրավերները:

Նշենք, որ կլոր սեղանին նախորդել են առցանց նիստեր, որոնց ընթացքում քննարկվել են Եվրոպական մարզական խարտիայի՝ որպես ԵԽ անդամ երկրների համար սպորտի ոլորտում քաղաքականությունների մշակման առանցքային փաստաթղթի վերանայման հարցերը: Այդ շրջանակում դիտարկվել են մի շարք խնդիրներ՝ սպորտում մարդու իրավունքների պաշտպանությունը, մարզիկների իրավունքների պաշտպանությունը, մարզական կառույցների կողմից արդյունավետ կառավարման սկզբունքների որդեգրումը, սպորտային շարժումների միջև համերաշխության ամրապնդումը և այլն: Քննարկումներին Հայաստանը ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Հավելենք նաև, որ Հայաստանը 2008 թվականից անդամակցում է Սպորտի մասին ընդլայնված մասնակի համաձայնագրին, որը վերահսկողություն է իրականացնում համաձայնագրի մասնակից պետություններում Եվրոպական մարզական խարտիայի և Սպորտային էթիկայի օրենսգրքի կիրառման նկատմամբ: Համաձայնագիրն ապահովում է մասնակից պետություններում և նրանց միջև մարզական քաղաքականությունների ու չափանիշների ներդաշնակեցումը, ինչպես նաև հնարավորություն է տալիս առաջարկություններ ներկայացնել միջազգային սպորտում արդիական խնդիրների լուծմանն ուղղված անհրաժեշտ քաղաքականության վերաբերյալ:

ՀՀ ԿԳՄՍ Վահրամ Դումանյան

Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ
Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակ
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին բարեկարգվել է
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Ավելին
Ավելին