f

Անկախ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը նոր վերակենդանացման բաժանմունք ունի


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նոր վերակենդանացման բաժանմունքի բացման արարողությանը: 

Բաժանմունքում ծավալվել է վերակենդանացման 40 մահճակալ և նախկինների հետ հանրագումարով` ընդհանուր թիվը կազմում է 120: Փաստացի, սա ամենամեծ վերակենդանացման ծառայությունն է Հայաստանում:

Արսեն Թորոսյանն այցի ընթացքում շրջել է նոր մասնաշենքում, ծանոթացել հագեցվածությանն ու կարողություններին: 

Բացման արարողության ընթացքում նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է բժշկական անձնակազմին և շնորհակալություն հայտնել նրանց, հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում կատարած ծանր և պատասխանատու աշխատանքի համար:

«Ուզում եմ վստահ լինեք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը մշտապես առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում է: Վստահ եմ, որ այն դրական համբավը, որ ձեռք եք բերել այս ժամանակաշրջանում, նույն կերպ կշարունակվի կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարելուց հետո»,-ասել է նախարարը:

Շարունակելով միտքը, Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ բժշկական կենտրոնը պետական բազմապրոֆիլ եզակի կառույցներից է, որն ունի այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են` երրորդ մակարդակի ծննդօգնությունը, պոլիկլինիկական ծառայությունը, հեմոդիալիզի բաժանմունքը և այլն:

Եվ, չնայած կորոնավիրուսային հիվանդության մարտահրավերին, կենտրոնը շարունակում է պետության ջանքերով վերանորոգվել և վերազինվել: Այս ընթացքում ներդրվել են նաև նոր ծառայություններ, օրինակ` արյան բանկի ծառայությունը, նախորդ տարի հագեցվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի լաբորատորիան անհրաժեշտ սարքավորումներով` պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) հետազոտություններ իրականացնելու համար:

Նախարարը եզրափակելով հանդիպումը, հաջողություն է մաղթել բժշկական կենտրոնի անձնակազմին:

ՀՀ Առողջապահության նախարարություն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին