f

Անկախ

Ազգ էինք ու դարձանք ժողովուրդ... Նայում եմ շուրջս ու ոնց որ գնալով արդեն ժողովուրդ էլ չի մնում...


Լավ չեմ...

Ու ինչպես կասեր Ուիլիամ Սարոյանը հաստատ «Ինչ-որ բան, ինչ-որ տեղ սխալ է»...

Ֆեյսբուքում կարդում եմ դպրոցական դասընկերոջս Արցախի պատերազմում զոհված հերոս որդու հուղարկավորման լուրը: Նույն հայտարարության տակ հանդիպում եմ մեկ այլ հին բարեկամի ցավակցական պաթոսախառն ուղերձին, ով վերջին օրերին համառորեն փորձում էր մեզ համոզել, որ մեր հերոս տղաներն ու դրանց թվում նաև դասընկերոջս որդին կռվել ու զոհվել են պահելու համար հողի անարժեք մի կտոր, որն սկզբից էլ մերը չի եղել, որ մենք 26 տարի զավթած ենք եղել ուրիշի հայրենիքը...

Գիտեմ: Տեսնում եմ, որ դասընկերոջս պես տասնյակ այլ ծնողներ պատերազմն ավարտվելուց երկու ամիս անց անհետ կորած իրենց որդիներից մի լուր ստանալու համար ամեն օր պետական մի հիմնարկի դուռ են ծեծում: Հարյուրավոր ծնողների աչքերը ջուր են կտրել սպասելով թշնամու գերության մեջ հայտնված իրենց որդիների վերադարձին: Եռաբլուրը հուշում է արհավիրքի մասին, որի միջով քայլեցինք ոչ թե 105 տարի, այլ ընդամենը մի քանի ամիս առաջ: Քիչ այն կողմ սակայն, երևանյան սրճարաններում ու ռեստորաններում, կյանքն ընթանում է նախկին հունով: Այդտեղ զվարճացողներից քանիսի՞ն է հուզում որդեկորույս ծնողների, այրիացած կանանց ու որբացած երեխաների ցավն ու վիշտը...

Ազերին, ով մինչև երկու ամիս առաջ պատրաստ էր մորթելու մեր հերոս տղաներին, այսօր մեր անտարբեր հայացքների ներքո գնումներ է անում երևանյան շուկայում, Շուռնուխում թեյ է խմում հայի տանն ու վերջում կրկնում է Սյունիքի ու Զանգեզուրի մասին հավակնությունները: Իսկ պողոսը հիացած երազում է Ադրբեջանի տարածքով Ռուսաստան ու Իրան գնալու մասին:

Ամանորի գիշերը կարմիր գորգի վրայով քայլելու հաճույքից զրկված «էռատոն» մի պահ կտրվելով երևանյան ձանձրալի կյանքից, դուստրերին վերցրած, պետական բյուջեից սնվող ախռանիկների ուղեկցությամբ վայելում է մոսկովյան թանկարժեք հյուրանոցների ու ճաշարանների հաճույքը: Կյանքի ծանր բեռան տակ կքած պողոսին դա չի հետաքրքրում: Նա արդեն 2 տարի 8 ամիս 21 օր է ինչ հաշվում է Սաշիկի 50/50-ները, Քոչարյանի 4 միլիարդն ու արդյունքի չհանգելով, շեֆի հրահանգով սկսում է նորից ու կրկին հաշվել սկզբից...

Ազգ էինք ու դարձանք ժողովուրդ... Նայում եմ շուրջս ու ոնց որ գնալով արդեն ժողովուրդ էլ չի մնում... Մնում են անդեմ քաղաքացիներ ու մնում է այլևս որևէ մեկին չհետաքրքրող աշխարհագրական տարածք, որը մի օր կոչում էինք հայրենիք, որին կենացներ էինք ձոնում ու այսօր անբացատրելի անտարբերությամբ դրա սահմանների նեղանալը ոչ միայն բնական, այլ պատմական փաստ ենք համարում....

Չգիտեմ ինչը, բայց ինչ-որ մի բան ինչ-որ մի տեղ հաստատ սխալ է...

Լավ չենք...

Ռոբերտ Մարկարյան ՖԲ Գրառում խմբագրի ընտրանի

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին