f

Անկախ

Ռուսաստանը երբեք չի առաջարկել Ադրբեջանին տալ 7 շրջանները՝ մոռանալով ԼՂ կարգավիճակի մասին. ՌԴ ԱԳՆ արձագանքը Նիկոլ Փաշինյանի հոդվածին


Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը երբեք չի տարել զուտ 7 շրջաններն Ադրբեջանին վերադարձնելու ուղղությամբ՝ մոռանալով կարգավիճակի հարցը: Այս մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ, ՌԴ ԱԳՆ հատուկ հարցերով դեսպանորդ Իգոր Պոպովի հայտարարության մեջ, որը հրապարակել է ՌԴ ԱԳՆ-ն՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածին:

«Ռուսական առաջարկների ներքո ենթադրվում է աստիճանաբար կարգավորման ծրագիրը, որի վերջին խմբագրմամբ տեքստը կողմերին փոխանցվել է 2019 թվականի հունիսին: Այդ ծրագրի հիմքում, որը շատ հարցերով համընկնում էր Կազանյան փաստաթղթի հետ, ընկած են հիմնարար սկզբունքներ, այդ թվում՝ առաջին փուլում 5 շրջանների վերադարձը Ադրբեջանին, երկրորդ փուլում՝ երկու, ընդորում, ընդգծեմ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետ մեկտեղ»,- ասվում է Պոպովի արձագանքում:

 

Վերջինս նշել է նաև, որ առաջին փուլում Երևանի շահերն ընդգծող այլ կետերից էին Լեռնային Ղարաբաղի բնակչության լիարժեք կենսագործունեության ապահովման իրավունքի ճանաչումը, ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը ԵԱՀԿ նիստներին, շրջափակման վերացում, սահմանների բացում, ուժի չկիրառման պարտավորության ստանձնում կողմերի միջև: «Այդ իսկ պատճառով պնդումը, որ Ռուսաստանն առաջարկում էր վերադարձնել 7 շրջանները «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին և հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը»,- հավելել է ռուս համանախագահը:

«Ինչ վերաբերում է ԼՂ վերջնական կարգավիճակի խնդրի լուծման տարբերակներին, վերջին տարիներին բանակցությունների սեղանին դրված առաջարկները նախատեսում էին որպես վերջնական նպատակ մեջբերում եմ. «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավարար կարգավիճակի որոշումը ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում համազգային քվեարկության իրականացման եղանակով, որը կարտահայտի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամքը և իրավական պարտադիր բնույթ կկրի՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների համապատասխան»:

Ի դեպ, Լաչինի միջանցքի լայնությունն ու կարգավիճակը նույնպես առաջարկվում էր դիտարկել միայն երկրորդ փուլում»,- հավելել է դիվանագետը:

Վերջինս ընդգծել է, որ ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմը չի մերժել այդ առաջարկները, սակայն լիարժեք համաձայնության հասնել չի հաջողվել:

ՌԴ ԱԳՆ Արցախի Հանրապետություն Բանակցային գործընթաց

Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
Ավելին
Ավելին