f

Անկախ

Դուք գիշերը ո՞նց եք քնում, ձեր խիղճը ձեզ ո՞նց չի սպանում․ ԵՊՀ ուսխորհրդի նախագահը՝ գերիների հարցը չլուծողներին


Դուք գիշերը ո՞նց եք քնում։ Ձեր խիղճը ձեզ ո՞նց չի սպանում։ Ո՞նց եք ապրում այն մտքի հետ, որ ձեր անաշխատունակության եւ գոռոզամտության «շնորհիվ» պատերազմից մեկ ամիս անց ունեցել ենք տասնյակ գերիներ, որոնց չեն վերադարձնում  հայրենիք՝ դարձյալ ձեր կարողությունների պակասի եւ անգրագիտության պատճառով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը։

Նա, մասնավորապես, գրել է․

 

 

«Դեկտեմբերի 15-ին տասնյակ շիրակցիներ գերի ընկան։ Լուրին առաջին արձագանքս եղել է հայհոյանքը՝ հանցավոր բարդակի պատասխանատուների հասցեին։ Կառավարման քաոսը ի՞նչ մակարդակի պետք է հասնի պատերազմի ավարտից մեկ ամիս անց տասնյակ նոր գերիներ ունենալու համար։

Երկրորդը՝ հասկացա, որ Ադրբեջանը նոր գերիներին չի փոխանակելու նոյեմբերի 9-ի հայտարարության՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով եւ վերադարձի դիմաց պահանջելու է նոր զիջումներ։ Հայաստանը պիտի իր ողջ դիվանագիտական եւ քաղաքական կարողությունները գործի դներ գերիներին վերադարձնելու համար։

Հայկական կողմը երեկվա եռակողմ հանդիպումից, իհարկե, ձեռնունայն վերադարարձավ։ Ձախողումը քողարկելու համար նրանք նույնիսկ չխորշեցին խոսել բանակցություններում «լուրջ ձեռքբերումների» եւ այն «տնտեսական հեռանկարների» մասին, որոնք մեզ սպասում են մեր տղերքի գերությանը զուգահեռ։

Հարգելի հանցագործներ, ես ձեզ մի հարց ունեմ․ դուք գիշերը ո՞նց եք քնում։ Ձեր խիղճը ձեզ ո՞նց չի սպանում։ Ո՞նց եք ապրում այն մտքի հետ, որ ձեր անաշխատունակության եւ գոռոզամտության «շնորհիվ» պատերազմից մեկ ամիս անց ունեցել ենք տասնյակ գերիներ, որոնց չեն վերադարձնում հայրենիք դարձյալ ձեր կարողությունների պակասի եւ անգրագիտության պատճառով»։

Դավիթ Ափոյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան պարտություն

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին