Երբ մարդկանց գերությունից ազատելու հարցը եռակողմ հանդիպման ընթացքում ստորադասվում է, մտածում ես արդյո՞ք մարդը բարձրագույն արժեք է Հայաստանի հանրապետությունում։ Փաստացի, հանգիստ հայտարարում են, թե գերիների հարցը չի լուծվել ու հպարտանում են, թե լուծվում է տարածաշրջանի տրանսպորտային հանգույցների ապաշրջափակման հարցը։ Մարդիկ, ՀՀ քաղաքացիները, որոնց մեջ կան նաև կանայք, այժմ գերության մեջ են, իսկ մենք հրճվում ենք, որ ապաշրջափակվում են ճանապարհները։
Հասկանու՞մ եք ինչպիսի արժեքային խեղման ենք հասել։