f

Անկախ

ԻՆՉՔԱՆ Է ՆԻԿՈԼԸ ՊԵՏՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ


Պատերազմի արդյունքում Ռուսաստանը կտրուկ ուժեղացրեց իր ներկայությունը Հարավային Կովկասում։ Արցախում լայն ռազմական ներկայությունը Ադրբեջանը համարում է իր սուվերեն երկրում ներկայություն, դրանից զատ Ռուսաստանի վերահսկողության տակ են անցնում Ադրբեջանը Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ կապող հաղորդակցության ուղիները։ Այսինքն, այժմ նա դարձել է ադրբեջանական քաղաքականությունը որոշող կարեւորագույն գործոն, անգամ ավելի կարեւոր, քան Թուրքիան։

Հայաստանում եթե նախկինում Ռուսաստանը անվտանգության հարցում կարեւորագույն դաշնակիցն էր, ապա այժմ նա է դարձել անվտանգություն ապահովողը, անգամ`օպերատիվ-տակտիկական խնդիրները լուծողը։ Հայկական բանակի կաթվածահար վիճակի պատճառով ակամա Ռուսաստանն է դարձել մեր սահմանների վերահսկողը։ Մեղրիի միջանցքի նկատմամբ վերահսկողությունն, ըստ էության, նշանակում է Հայաստանի ինքնիշխան տարածքի հանձնում Ռուսաստանին։ Ռուսաստանն է բանակցում գերիների հարցով, նա է լուծում բազմաթիվ հումանիտար խնդիրներ Արցախում եւ Հայաստանում։ Ռուսաստանն է դարձել Հայաստանի միակ արտաքին քաղաքական գործընկերը եւ, ըստ էության, մինչեւ իրավիճակի փոփոխությունը նա է ներկայացնելու Հայաստանին աշխարհում։ Եւ, ի վերջո, ըստ լուրերի Ռուսաստանը Հայաստանից պահանջում է 1 միլիարդ 150 միլիոն դոլար պատերազմի ընթացքում մատակարարած զենքի համար, որը էֆեկտիվությամբ չօգտագործվեց Նիկոլ Փաշինյանի եւ նրա գեներալների սխալների պատճառով։

Բնական է, որ Ադրբեջանի նկատմամբ վերահսկողության կտրուկ աճից եւ Հայաստանն ամբողջապես իր վերակացության տակ առնելուց հետո էապես աճում է Ռուսաստանի ազդեցությունը նաեւ Վրաստանի նկատմամբ։ Եւ այս ամենը Մոսկվան, իհարկե, անում է ոչ թե ինչ որ մեկի հանդեպ թշնամության պատճառով, այլ ելնելով իր ազգային շահերից, որոնց իրագործման համար նա տվյալ դեպքում օգտագործեց շատ հարմար, որոշ առումով նաեւ իր կողմից ստեղծվող իրավիճակները։

Հարավային Կովկասում նման նշանակալի հաջողությունների Ռուսաստանը հասավ մեծ մասամբ Նիկոլ Փաշինյանի տգետ, ապաշնորհ եւ դավաճանական ռեժիմի շնորհիվ։ Բնական է, որ Ռուսաստանի շահերից չէր բխում այս ապիկարների հեռացումը, որոնք արդեն ենթարկվում են Կրեմլի ամենաշարքային պաշտոնյաների ճկույթի շարժումներին։

Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շնորհիվ Ռուսաստանը Հայաստանից կարող է նորանոր զիջումներ պոկել, եւ այս առումով թվում է, թե այս ռեժիմի գոյատեւումը բխում է Մոսկվայի շահերից։

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանի կառավարման շարունակությունն իր մեջ պարունակում է նաեւ մեծ ծուղակներ ու վտանգներ հենց Ռուսաստանի համար։ Նախեւառաջ, դա Հայաստանում հնարավոր հակառուսական տրամադրությունների աճն է։ Ներկա վարչակարգն ունի չափազանց ցածր վարկանիշ եւ երբ Հայաստանի քաղաքացիների համար ակնհայտ դառնա, որ Նիկոլ Փաշինյանի դավաճանական ռեժիմի սպոնսորներից մեկը Ռուսաստանն է, եւ որ ռուսական ազդեցության շարունակության դեպքում քաղաքացիներն արդեն ոչ թե շահում են, այլ կորցնում, ապա հակառուսականությունն ակնհայտ միտում կարող է դառնալ։ Որքան էլ Նիկոլ Փաշինյանի կառավարման ընթացքում երկրով մեկ նետվել էին ֆեյք հակառուսականության սերմեր, դրանք կարող են իրական արմատներ ու պտուղներ տալ։

Մոսկվայի համար մյուս վտանգը թուրք-ադրբեջանական տանդեմի հետագա ազդեցության աճն է Հայաստանում։ Արդեն խոսվում է Հայաստանում թուրքական ներդրումների եւ տնտեսական ծրագրերի մասին։ Նիկոլ Փաշինյանի թուլամորթ եւ կաշառակեր ռեժիմը ինչ-որ պահից այլեւս կարող է թույլ տալ, որ դրանք իրականություն դառնան, եւ շատ արագ թուրքական կապիտալը կարող է մրցակցել ռուսականի հետ Հայաստանում։

Հայաստանի հետագա թուլացումը կարող է հանգեցնել բնակչության մեծ արտահոսքի եւ տնտեսության այնպիսի կաթվածի, որ այն չկարողանա անգամ սպասարկել Ռուսաստանին որպես «կայազորի անձնակազմ»։ Այս դեպքում Մոսկվան ստիպված է լինելու ոչ միայն վայելել տարածաշրջանում ունեցած իր իրավունքները, այլեւ պատասխանատվություն կրել կայազորի գործունեության համար, իսկ դա նշանակում է նորանոր ու մեծ ծախսեր, անվտանգային եւ դիվանագիտական նորանոր ռեսուրսների գործարկում։

Ի վերջո, Ռուսաստանն այնուամենայնիվ հեռու է, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան հենց ռեգիոնում են, Ռուսաստանն ունի բազմաթիվ առաջնահերթություններ, իսկ թուրքական տանդեմի համար թիվ մեկ խնդիրը Հայաստանն է։

Թուրքական տարրի ուժեղացումը, Հայաստանի թուլացումը կրիտիկական կետից ներքեւ, եւ ինչ-որ պահի Ռուսաստանի ուշադրության շեղվելն ի շահ իր մյուս խնդիրների, կարող է ապագայում հանգեցնել Թուրքիայի այնպիսի ուժեղացման, որ Ռուսաստանն այլեւ չկարողանա վերադառնալ Հայաստան։

Այս բոլոր վտանգների վերացումը կախված է այն հանգամանքից, թե Ռուսաստանը երբ կորոշի դադարեցնել Նիկոլ Փաշինյանին սատարելը։

Աղասի Ենոքյան ՖԲ Գրառում Ռուսաստան Արցախ

Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Այս պահին Գյումրիի ավտոերթը շարժվում է դեպի Աբովյան,ուղիղ
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Մարդկանց վրա թքելը փողոցային չէ՞, բա տաճարը չհաղթի՞ այդ փողոցին․ Բագրատ Սրբազան
Գալիս ա․․․Քայլերթը դեպի Երևան,ուղիղ
Նիկոլն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. զոհվածի մայր
Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Եթե գա նոր իշխանություն, կարելի է փրկել ամեն ինչ, կարելի է հետ բերել Արցախը. արցախցի
Շարժումը համազգային է, դիմավորենք Սրբազանին Երևանի մատույցներում․ Չալաբյանը և Գասպարյանը Երևանի մուտքի մոտ են
Նիկո'լ, տես ինչ եմ ասում քեզ, հանկարծ դիմես բռնության, հանցանքդ ավելի մեծ է լինելու. արցախցի
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով
Կառավարությունը գումար հատկացրեց «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքների համար
Մամուլի շենքի վերելակը կփոխարինվի. Կառավարությունը 11,7 մլն դրամ հատկացրեց
Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է ելել ուղերձով
Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երեւանից շարժվում են դեպի Աբովյան․ ուղիղ
Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Փոփոխություններ են եղել երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Ավելին
Ավելին