f

Անկախ

Արմեն Պետրոսյան. «Ուժեղների համար պարտություն չկա, գոյություն ունեն դասեր քաղելու հնարավորություններ»


Տարեվերջին Ռուսաստանի Պենզա քաղաքում կայացած Միխայիլ Վորոնինի գավաթի 27-րդ խաղարկությունում մարմնամարզության հավաքականը Արթուր Դավթյանի և Արմեն Պետրոսյանի մասնակցությամբ նվաճեց  7 մեդալ՝ 4 ոսկե և 3 բրոնզե:
Ուրախալի է, որ միջազգային մրցմանը հաջող ելույթներ ուենցավ Արմեն Պետրոսյանը.  ծառայությունից հետո վերադառնալով մրցահարթակ՝ զուգափայտում բրոնզե մեդալ նվաճեց: 
Անկախի հետ զրույցում Արմենը կիսվում է տպավորություններով, խոսում նախապատրաստական շրջանի և  սպասվող մրցաշարերի մասին:


-Շնորհավորում ենք կրկնակի օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությունում բազմամարտում հանդես գալու և զուգափայտում բորնզե մեդալ նվաճելու կապակցությամբ: Տարին բավական բարդ ստացվեց. ինչպե՞ս էիք նախապատրաստվել:
-Տարին իսկապես բարդ ստացվեց: Եվ՛ հոգեպես էր դժվար կենտրոնանալ մարզումների վրա, և՛ ֆիզիկապես, քանի որ համավարակի պատճառով 2 ամսից ավել մարզադահլիճում պարապելու հնարավորություն չունեցանք: Այդ ընթացքում ես ամեն օր մարզվել եմ տանը, դրսում՝ փորձելով պահել մարզավիճակս: Արդյունքում տարեվերջին հնարավորություն ստացա մասնակցելու Վորոնինի գավաթի խաղարկությանը, որին նախապատրաստվեցի անձնական մարզչիս՝ Տիգրան Պետրոսյանի գլխավարությամբ:
Հոգեբանորեն բնականաբար դժվար էր տրամադրվել, թե՛ պատերազմի, թե՛ համավարակի պատճառով: Ստեղծված պայմանները ամեն կերպ խոչընդոտում էին, բայց ծառայությունից հետո մարզումների և մրցումների հանդեպ ունեցած կարոտս և իմ առջև դրված նպատակներս իմ ամեն օրվա մոտիվացիան դարձան:


-Ծառայությունից հետո նվաճած մեդալն  հատկապես կարևոր է և արժեքավոր. Ձեր ելույթներն ինչպե՞ս կգնահատեք:
-Բազմամարտում ձգտում էի հնարավորինս լավ հանդես գալ և վստահություն ձեռք բերել հետագա մրցումների համար: Ընդհանուր առմամբ ստացվեց, ունեցա թերացումներ, բայց մրցումներին մասնակցությունս բարելավեց մարզավիճակս: Ծանրություն կար կատարումներիս մեջ, ճիշտ հետևություներ ենք կատարել մարզչիս հետ և շարժվում ենք առաջ, պետք է հետևողական աշխատենք, շտկենք թերությունները և լավագույն ձևով պատրաստվենք հաջորդ մրցումներին:


-Մարզիկի կարիերային զուգահեռ զբաղվում եք նաև մարզչական աշխատանքով. դժվար չէ՞ համատեղել:
-Հեշտ չէ համատեղել, բայց սիրով եմ աշխատում երեխաների հետ: Սիրում եմ սպորտը և իմ ներկայությունը սպորտում՝ թեկուզ իմ ունեցած փորձն ու գիտելիքները երեխաներին փոխանցելով:


-Յուրաքանչյուր մարզիկի կարիերայում  հաղթանակներին, վերելքներին զուգահեռ լինում են նաև պարտություններ ու վայրէջքներ: Հայ ժողովուրդը հայտնվել է դժվար իրավիճակում, ինչպե՞ս հոգեբանորեն հաղթահարել այն և շարունակել առաջ շարժվել:
-Որպես մարզիկ ինձ համար պարտություն չկա այնքան ժամանակ, քանի դեռ ինքս չեմ համակերպվել պարտության հետ: Պարտություն չկա ուժեղների համար, գոյություն ունեն դասեր քաղելու հնարավորություններ, որոնցից ես ամեն կերպ օգտվում եմ ամեն օր՝  յուրաքանչյուր իմ գործողության մեջ անելով առավելագույնը, ձգտելով ավելիին: Չեմ սիրում «պետք է այսպես կամ այնպես» արտահայտությունը, հիմա շատ մարդիկ, որոնք իրենց պաշտոններում պատասխանատու են այսօրվա իրավիճակի և մեր ունեցածի համար կամ նրանք, որոնք ձգտում են վաղը դառնալ երկրի անվտանգության և առաջընթացի պատասխանատուներ, ամեն տեղ ասում են՝ պետք է: Ես այսօր, այս պահին և ամեն օր անում եմ այն, ինչ պահանջվում է, և սա է միակ տարբերակը: Մենք ուժեղ ազգ են և ունենք մեզ պահապան Աստված, և ես հավատում եմ, որ հայերի ավելի մեծ մասը, որոնք գիտակցում են, թե ինչ է պահանջվում, ամեն մեկն իր գործում, իր ասպարեզում ամեն օր անելու է առավելագույնը, և մենք դեռ ուժեղ ու հպարտ ենք լինելու:


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք:
-2021-ի առաջին ու կարևոր մրցումս լինելու էՀայաստանի մեծահասակների առաջնությունը, որը նախատեսված է փետրվարին: Հաջորդող մրցումներն ու հավաքները ինձ համար պարզ կլինեն առաջնությունից հետո:
 

մարմնամարզություն Սպորտ Վորոնինի գավաթ Արմեն Պետրոսյան զուգափայտ բրոնզե մեդալ խմբագրի ընտրանի հարցազրույց

Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Ավելին
Ավելին