f

Անկախ

Ականատես դիտորդական առաքելության հայտարարությունը՝ սահմանադրական հանրաքվեի թափանցիկության և հաշվետվողականության վերաբերյա


«Ականատես» դիտորդական առաքելությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

Ժողովրդավարական հասարակությունում հանրության վստահությունը նվաճելու նպատակով ընտրական,այդ թվում՝ հանրաքվեների կազմակերպման գործընթացներում ծայրահեղ կարևոր է քարոզարշավների ընթացքում (և դրանից դուրս) կուսակցությունների գործունեության ֆինանսական կողմի՝ եկամուտների և ծախսերի թափանցիկության և հաշվետվողականության ապահովումը: Կարևոր է նաև օրենսդրորեն  արգելված աղբյուրներից դուրս՝ զարտուղի ճանապարհներով ֆինանսավորումը կանխելը։ 

«Ականատես» դիտորդական առաքելությունը հայտնում է իր մտահոգությունը 2020 թվականի ապրիլի 5-ի սահմանադրական հանրաքվեի ֆինանսավորման թափանցիկության ու հաշվետվողականության առումով՝ հաշվի առնելով փետրվարի 25-ին կայացած «Քաղաքացիական պայմանագիր» (այսուհետ՝ ՔՊ) կուսակցության դրամահավաք-երեկոյի վերաբերյալ ոչ միանշանակ ընկալումները, կուսակցության և հիմնադրամի հաշվեհամարների հետ կապված անհստակությունը, ՔՊ վերադարձի հիմնադրամի կայքում առկա տեղեկատվությունը, որով փաստացի հնարավոր է դառնում «ՀՀ կուսակցությունների մասին» օրենքով արգելված անանուն և օտարերկրյա ֆիզիկական ու իրավաբանական անձանցից նվիրատվությունների ընդունումը, ինչպես նաև՝ առհասարակ կուսակցությունների և նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման թափանցիկության հետ կապված ՀՀ օրենսդրության առկա բացերը: 

«Ականատես» դիտորդական առաքելությունը, ելնելով հետհեղափոխական Հայաստանում ընտրական գործընթացների օրինավորության և բացարձակ թափանցիկության, ինչպես նաև ընտրողների իրավունքների պաշտպանության, և ապօրինի ֆինանսների և խոշոր կապիտալի ազդեցությունը քաղաքական դաշտում կանխելու անհրաժեշտությունից, ՔՊ կուսակցությանն  առաջարկում է ներկայացնել հրապարակային հաշվետվություն ոչ միայն օրենքով սահմանված՝ նախընտրական հիմնադրամի, այլև կուսակցության և նրան պատկանող և կամ նրա հետ փոխկապակցված իրավաբանական անձանց հաշվեհամար(ներ)ի, այդ թվում՝ ՔՊ վերադարձի հիմնադրամի ֆինանսական մուտքերի ու ելքերի վերաբերյալ: Կուսակցություններին առնչվող երրորդ անձանց գործունեության թափանցիկությունը օրհասական խնդիր, է և կուսակցությունների օրենսդրությանն առնչվող բարեփոխումների համատեքստում ակնկալվում է ապահովել դրանց լիարժեք հաշվետվողականությունը:  

Մինչ այդ, անհրաժեշտ է հրապարակել, թե ՀՀ նախագահի կողմից սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նշանակման օրվանից մինչ ս.թ. փետրվարի 29-ը ներառյալ՝ 

  1. Որքա՞ն գումար է նվիրաբերվել «ՔՊ» կուսակցության բանկային հաշվեհամար(ներ)ին և ում կողմից՝ նշելով առանձին նվիրատվությունները:
  2. Որքա՞ն գումար է նվիրաբերվել «ՔՊ» վերադարձի հիմնադրամի հաշվեհամարին և ում կողմից՝ նշելով առանձին նվիրատվությունները։
  3. «ՔՊ» կուսակցության ո՞ր հաշվին է փոխանցվել ս.թ. փետրվարի 25-ի դրամահավաք-երեկոյի ընթացքում նվիրաբերված գումարը:
  4. Քանի՞սն են եղել և որքա՞ն են կազմել անանուն նվիրատվությունները՝ կատարված կուսակցության և վերադարձի հիմնադրամի հաշվեհամարներին։
  5. Ինչպե՞ս է կուսակցությունը տնօրինել կամ տնօրինում օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացված նվիրատվությունները՝ կատարված կուսակցության կամ վերադարձի հիմնադրամի հաշվեհամարին։
  6. 2020 թ. մարտի 1-ի դրությամբ որքա՞ն է կազմում կուսակցության հաշվեհամար(ներ)ի և վերադարձի հիմնադրամի հաշվեհամարին առկա գումարի չափը:

Ակնկալում ենք հնգօրյա ժամկետում ստանալ ՔՊ կուսակցության արձագանքը և սպառիչ պատասխանները վերը նշված հարցերին։ 

Կուսակցությունները և ընտրական համակարգը Հայաստանում ավանդաբար համարվել են ամենից ցածր վստահություն ունեցող ինստիտուտներից: ՔՊ կուսակցությունը, հավատարիմ լինելով հեղափոխությամբ հռչակված արժեքներին և նոր ավանդույթների սկզբնավորման նպատակով, իր գործունեությամբ պետք է վերականգնի հանրության վստահությունը այդ ինստիտուտների նկատմամբ։ 

Նաև հորդորում ենք ՔՊ կուսակցությանը առաջնորդվել «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 24-րդ մասի 4-րդ  և «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասերով, հաշվի առնելով, որ ՔՊ վերադարձի հիմնադրամի օգտագործումը որպես երրորդ անձի՝ չի վերացնում օտարերկրյա աղբյուրներից և անանուն ֆինանսավորմանն առնչվող սահմանափակումները:

Ականատես դիտորդական նախաձեռնություն

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին