f

Անկախ

Լռելը դավաճանություն է. մշակույթի գործիչները նոր շարժում են սկսում


«Ձայն հայրենյաց». Հայաաստանում ձևավորվել է նոր նախաձեռնություն, որի շուրջ համախմբվել են մշակույթի, գիտության, կրթության ոլորտի գործիչներ՝ նպատակ ունենալով համարժեք արձագանք տալ երկրում ստեղծված իրավիճակին, առավել ակտիվ դաշտ բերել մտավորականության այն շերտը, որը լրջորեն մտահոգված է երկրի ապագայով:

«17 կուսակցությունների շարժման պահանջների մի զգալի մասը մենք կիսում ենք՝ դա գործող վարչակազմի հեռացումն է, և որքան էլ դա քաղաքական հնչի, այնուամենայնիվ, դա այսօր կենսական նշանակություն ունի Հայաստանի համար: Այստեղ ուսակցականություն, քաղաքականություն, աթոռակռիվ արտահայտությունները բոլորովին տեղին չեն: Այսօր, դժբախտաբար, կշեռքի մի նժարին դրված է մեր պետականության, մեր հայրենիքի գոյության-չգոյության խնդիրը»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանը:

Կինոռեժիսոր Սամվել Թադևոյանի խոսքով՝ մշակույթի գործիչներն ուղղակի պարտավոր են մասնակից լինել երկրում կատարվող գործընթացներին:

«Որքանով էլ մեր գործունեությւնը դիտվի որպես քաղաքական, մենք որևէ ակնկալիք չունենք, մեր նպատակը մեկն է՝ ստեղծված իրավիճակում առողջացնել մեր ուժերը, համախմբվել և դուրս գալ այս ծանր բարոյահոգեբանական վիճակից: Էլ չեմ ասում այն հետևանքները, որ մեզ սպասվում են»,-ասաց նա՝ հավելելով, որ այս ամենից մի կողմ քաշվելը, լռելը դավաճանություն է:

Սամվել Թադևոսյանի խոսքով՝ 44 օր շարունակ երկրի վարչապետն իր «լկտի խմբով» մեզ համոզում էր, ոգևորում, թե իբր մենք ունենք հաղթանակներ. «Սա ամբողջ ծրագրի մի փոքր հատվածն էր, իսկ ծրագիրն այն էր, որ Ղարաբաղը տան թուրքերին»:

Սրապիոնյան խոսքով՝ այն մտավորականները, որոնք հայտարարում են, թե իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում, դա առնվազն փարիսեցիություն է: «Ինչ էլ մտավորականն այսօր ասի, որն առնչվում է իր երկրին ու դրա ճակատագրին, դա արդեն քաղաքականություն է»:

«Մշակույթի գործիչը նման պայմաններում դառնում է ազգային գործիչ և չի կարող գլուխը մտցնել ավազի մեջ՝ ոչինչ չնկատելով կամ աչքերին դնելով ինչ-որ գույնի ակնոց, իբր  ոչինչ տեղի չի ունենում: Եթե երկիր ենք կորցնում, ի՞նչ գործունեության մասին է խոսքը»,-հավելեց մշակութաբան Սամվել Հարոյանը:

Նախաձեռնությունը գործելու է այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի համար չեն լինի երաշխավորված, ապահով սահմաններ, զարգացման ընթացք:

Հունվարի 12-ին՝ ժամը 14:00-ին, տեղի է ունենալու «Ձայն հայրենյաց» նախաձեռնության մեծ միջոցառումը, որի ժամանակ հավաքի մասնակիցներն անդրադառնալու են երկրում ստեղծված իրավիճակին: Միջոցառումն ամփոփվելու է հատուկ հայտարարությամբ:

Մշակույթի գործիչներ Ձայն հայրենյաց

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին