f

Անկախ

Արձանագրենք, որ արդարադատության նախարարն այսօր հայտարարել է, թե չկա փաստաթուղթ․ չլինի, թե հունվարի 11-ին էլ հայտարարեն, թե այդ պահի դրությամբ չկար, բայց կես ժամ հետո ստացան․ Ռուբեն Մելիքյան


Նախարարը հայտարարեց, որ նման փաստաթուղթ գոյություն չունի, դրան գումարեց այն, որ որպես կառավարության անդամ՝ պնդում է, որ նման փաստաթուղթ գոյություն չունի։  Ես ուզում եմ, որ բոլորս այս պահից արձանագրենք, որովհետև սա շատ կարևոր փաստ է այն առումով, որ մենք ունենք 2-3 օր՝ մինչ հուվարի 11-ը։ Այս մասին Արդարադատության նախարարության դիմաց քաղաքացիների ակցիայից հետո ասաց իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Ռուստամ Բադասյանի հայտարարությանը, թե Արդարադատության նախարարությունում չկա որևէ փաստաթուղթ։

«Արձանագրենք, որ արդարադատության նախարարն այսօր նման հայտարարություն է արել։ Ես շատ հստակ հայտարարում եմ՝ չլինի, թե հունվարի 11-ին էլ հայտարարեն, թե այդ պահի դրությամբ չկար, բայց կես ժամ հետո փաստաթուղթ ստացանք։ Սա արձանագրում ենք և դրանից հետևություններ կանենք։ Որպես դրական փաստ արձանագրենք, որ նախարարն իջավ ներքև և արեց հայտարարություն, բայց հետագայի համար այս փաստն օգտագործելու ենք։ Եթե հունվարի 11-ին ինչ-որ փաստաթուղթ է ստորագրվելու, մենք լավ հիշում ենք, թե ինչ է տեղի ունեցել հունվարի 8-ին»,-ընդգծեց Մելիքյանը:

Հարցին՝ նախարարի հայտարարությունից հետո համոզվա՞ծ են, որ այդպիսի փաստաթուղթ չկա, Մելիքյանն արձագանքեց՝ ինքն այդպիսի հետևություն անել չի կարող, հետևություն կանի հունվարի 11-ին։ «Մենք ի գիտություն ընդունեցինք այս երկու փաստերը՝ նախարարն իջավ և հայտարարություն արեց»,-նշեց նա։

Նա նշեց՝ վարչապետը գրառում է արել, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ Մեղրի բառը չկա։ Մելիքյանն ընդգծեց՝ իր համար ակնհայտ է, որ այդ ամենը վերաբերում է ինչ-որ միջազգային, իրավական բովանդակություն ունեցող փաստաթղթի։

«Դա ևս մեկ անգամ հաստատում է, որ այդպիսի փաստաթուղթ կա։ Նախարարի հայտարարության հավաստիությունը մենք կկարողանանք գնահատել հունվարի 11-ին։ Ունեցել ենք հսկայական փորձ, երբ մարդիկ 44 օր հայտարարում էին, որ ամեն ինչ լավ է, հետո պարզվեց, որ ամեն ինչ վատ է։ Եթե նույն իրավիճակին բախվենք, շատ ավելի կոշտ ենք արձագանքելու այս իրավիճակին»,-ասաց իրավապաշտպանը՝ նշելով, թե նախարարի պատասխանից բավարարված չէ, քանի որ իր մտավախությունները փարատված չեն»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ քաղաքացիները բողոքի ակցիա էին անում Արդարադատության նախարարության դիմաց։ Նրանք պահանջում էին հրապարակել հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրվելիք փաստաթուղթը։ Նրանք համոզված էին, որ նախարարությունում է գտնվում և ընթացակարգեր է անցնում մի փաստաթղթի նախագիծ, որով Նիկոլ Փաշինյանը վավերացնելու է Հայաստանի ինքնիշխան հանրապետության տարածքները Ադրբեջանին ապօրինի հանձնելու գործընթացը։

Ռուբեն Մելիքյան

Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ
Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակ
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին բարեկարգվել է
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Ավելին
Ավելին