f

Անկախ

Ի՞նչ կապ կարող է լինել Երկրի երկրաբանական շերտերի ու Ստյոպիկ Սաֆարյանի միջև


Ի՞նչ կապ կարող է լինել Երկրի երկրաբանական շերտերի ու Ստյոպիկ Սաֆարյանի միջև։

Ոչ, սխալվում եք` նա այդ շերտերում հայտնաբերված արխեոպտերիքս չէ։

Պարզապես Ստյոպան մասնագիտությամբ երկրաբան է, 1995թ. ավարտել է ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետը, իսկ 1999թ.` նույն ֆակուլտետի ասպիրանտուրան։ Ընդ որում շատ կարգին մասնագիտություն է, իսկ երկրաբանները հիմնականում շատ հետաքրքիր մարդիկ։

Ստյոպան կարող էր շատ օգուտներ բերել թե՛ գիտությանը, թե՛ հայրենիքին։ Օրինակ կարող էր գեոլոգիայի ասպարեզում կատարել համաշխարհային հայտնագործություններ, երկրաբանական շերտերի ուսումնասիրության արդյունքում ժամանակային առումով որոշել հրաբխային ակտիվ ժամանակահատվածները, սառցադաշտային շրջանները, անգամ կարող էր փորձել հայտնաբերել այն ժամանակահատվածները, երբ Երկրին են բախվել այնպիսի զանգված ունեցող երկնաքարեր, որոնց հարվածի հետքերը պահպանվել են երկրաբանական շերտերում։ Արդյունքում համաշխարհային ճանաչում ունեցող ամսագրերում կարող էին հայտնվել հայազգի գեոլոգ Styopa Safaryan-ի հայտնագործությունները հիմնավորող հոդվածներ, աշխարհը կիմանար հայ մեծ գիտնականի մասին։

Կամ նա կարող էր սկսել ուսումնասիրել Հայաստանի ընդերքը, գտնել օգտակար հանածոների պաշարներ, հետազոտել դրանք, հրապարակել ու դրանով նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը։

Փոխարենը, սակայն, գեոլոգ Ստյոպա Սաֆարյանը զբաղվել է նրանով, ինչով որ զբաղվել է...

Սակայն առավել ուշագրավ է այն, որ Նիկոլի իշխանության Ստյոպա Սաֆարյանը հիմա որոշել է, որ ինքը պետք է զբաղվի Հայաստանի դատական համակարգի բարեփոխմամբ, պետք է մշակի ինչ-որ վեթինգների համակարգ դատավորների համար, որպեսզի ապահովի Նիկոլի ցանկացած հրահանգ իրականացնելուն պատրաստ «դատավորների» հավաքական։

Այսինքն գեոլոգ Ստյոպան ուզում է զբաղվել Հայաստանի դատարաններով։ Այո՛, սա ինքնին ծիծաղելի է ու զավեշտալի, բայց ոչ` սա ողբերգություն է, քանի որ Նիկոլը ցանկանում է ստյոպիկների ձեռամբ Հայաստանի դատական համակարգի հետ անել այն, ինչ արեց մեր Ջաբրայիլի հետ։ Պատերազմը շարունակվում է, հայրենակիցնե՛ր, ռազմաճակատի գիծն անցնում է Սոթքով, Կապանով, Շուրնուխով, Երևանով, Գյումրիով, Ուջանով, մեր դատարաններով, ԲՈւՀ-երով, խանութներով, մեր տներով։

Ստացվել է մի իրավիճակ, երբ դատական համակարգը չկատարելով քաղաքական պատվերներ, ակամայից Հայաստանը պաշտպանում է արտաքին թշնամուց...

Հայե՛ր, մենք նահանջի տեղ չունենք, հայե՛ր գեոլոգ Ստյոպա Սաֆարյանը ուզում է ձեր դատական համակարգը բարեփոխել, իսկ Դանիել Իոաննիսյանը ձեր համար սահմանադրություն է մշակում։

ԵՒ ուրեմն` կամ Հայաստանն ազատվում է այս խմբակից` պարագլխով, կամ Հայաստան չի լինելու առհասարակ։

Երվանդ Վարոսյան ՖԲ Գրառում Ստյոպա Սաֆարյան Սորոսի հիմնադրամ

Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
Ավելին
Ավելին