f

Անկախ

Պակիստանը կարող է միջուկային տեխնոլոգիաներ տրամադրել Թուրքիային


Թուրքիան ու Պակիստանը բանակցում են Անկարային հրթիռամիջուկային տեխնոլոգաիաներ փոխանցելու մասին։ Տեղեկությունը հայտնում է Zee News India հնդկական պարբերականը։

Աղբյուրը նշում է, որ միջուկային թեմատիկան քննարկվել է դեկտեմբերի վերջին Անկարայում Թուրքիա-Պակիստան բարձր մակարդակի ռազմական երկխոսության խմբում։ Թուրքական պատվիրակությունը գլխավորել է ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Սելջուկ Բայրաքթարօղլուն։ Պակիստանի պատվիրակության ղեկավարը պաշտպանության հարցերով պետական քարտուղար Միան Մուհամադ Խիլալ Հուսեյնն էր։

Zee News India-ի տվյալներով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն անձամբ խնդրել է Պակիստանի ցամաքային զորքերի շտաբի պետ Կամար Ջավեդ Բաջվուին կիսվել միջուկային զենքի մշակման ու արտադրության տեխնոլոգիայով, ու պակիստանյան ղեկավարությունը համաձայնել է։

Պարբերականը հայտնում է նաև, որ այժմ պակիստանյան գիտնականներն օգնում են թուրքական կողմին մեծացնել հրթիռների արտադրական հզորությունները։ Այսպիսով Պակիստանը կոպտորեն խախտում է Հրթիռային տեխնոլոգիաների վերահսկողության ռեժիմը, նշված է հաղորդագրության մեջ։ Համաշխարհային մամուլում ավելի վաղ տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ Թուրքիան որոշ քանակությամբ պակիստանյան արտադրության ցենտրիֆուգաներ ունի։

Հավելենք, որ Արցախի դեմ 2020-ի աշնանը մղված պատերազմում Թուրքիան ու Պակիստանը մեծածավալ աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանին։ Բացի սպառազինության մատակարարումից, նշվում էր նաև հակամարտության գոտի Պակիստանից գրոհայիններ ուղարկելու մասին։

Հիշեցնենք, որ միջուկային զենք ունեն Չինաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Միացյալ Թագավորությունը, ԱՄՆ-ն, Հնդկաստանը, Պակիստանը և Հյուսիսային Կորեան:


 

 

 

Աշխարհում Պակիստան միջուկային տեխնոլոգիաներ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին