Որոնողական աշխատանքների արդյունքում երեկ հայտնաբերվել է 10 մարմին՝ 5 աճյուն դուրս է բերվել Ֆիզուլիից, 4 աճյուն` Հադրութից, 1-ը՝ Մարտունուց։ Այս մասին տեղեկացրել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
«Երեկոյան տվյալները կթարմացվեն, քանի որոնողական աշխատանքները նշված հատվածներում շարունակվում են։ 3 ջոկատ աշխատում է»,-մանրամասնեց նա։
Նշենք, որ մինչ օրս հայտնաբերվել է 1155 զոհված զինծառայողի մարմին: