f

Անկախ

Համավարակի և պատերազմի ընթացքում քաղաքապետի դերը պետք է մեծ լիներ, սակայն նա նախընտրեց՝ ավելի լավ է ավտոմատը ձեռքին նկար ունենալ, քան թե ի պաշտոնե օգուտ տալ. Դավիթ Խաժակյան. Tert.am


Հայկ Մարությանին պաշտոնի բերած և ժողովրդի գլխին պատուհաս դարձրած անձը ևս պետք է հեռանա, որից հետո քաղաքի համար բարդ փուլ է սպասվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը՝ խոսելով 2020 թվականին քաղաքապետարանի գործունեության, համավարակի և ռազմական դրության պայմաններում կառույցի դերի և պարտավորությունների կատարման մասին:

«Տարվա հենց սկզբից սկսվեց համավարակը և այդտեղ պետք է մեծ լիներ քաղաքային իշխանության դերը, քայլերը, սակայն մենք տեսանք, որ Մարությանը և քաղաքային այս իշխանությունը աչքի ընկան իրենց առանձնահատուկ անտարբերությամբ և երբ ակնկալվում էր քաղաքապետի անմիջական աջակցությունը, տեսանք, որ քաղաքապետը գնում էր արձակուրդ, չէր մասնակցում աշխատանքներին և  ի վերջո ունեցանք համավարակի լայն տարածում, որը կարող էր զսպվել տարբեր միջոցառումներով, որոնք չկատարվեցին նույնը շարունակվեց նաև պատերազմական դրության ժամանակ»,-ասաց նա:

Պատերազմի ընթացքում քաղաքապետարանի մասնակցության կարևոր դերի մասին ավագանու անդամը շեշտեց, որ քաղաքապետը հանդիսանում է քաղաքի քաղպաշտպանության պետը, բացի դա առաջացան հումանիտար խնդիրներ՝ մարդիկ տեղահանվեցին և այս և նմանատիպ հարցերում պետք է կազմակերպչական մեծ բեռ դրված լիներ քաղաքապետի վրա: «Քաղաքապետը, սակայն նախընտրեց, որ ավելի լավ է ավտոմատը ձեռքին նկար ունենալ, քան թե ի պաշտոնե օգուտ տալ»:

Ամեն դեպքում, քաղաքապետարանն իրագործելու այլ ծրագրեր ևս ուներ, սակայն, ըստ Խաժակյանի, դրանք չիրականացվեցին և պատճառը ո՛չ պատերազմն էր, ո՛չ համավարակը: «Բյուջեն հավաքագրվել էր նախատեսված հնարավոր չափով, և դրանով կարելի էր շատ ու շատ տարբեր ծրագրեր իրականացնել, բայց դրանք մնացին կիսատ, թերի, անավարտ և այնպիսի այնտարբերություն ու պասիվություն, որն այս տարի կար քաղաքապետարանում, չի եղել երբևէ»:

Քաղաքապետ Հայկ Մարությանի՝ պատերազմի ընթացքում տուժած երևանցի զինվորականներին աջակցություն ցուցաբերելու խոստումներից օրինակ՝ թեքահարթակներ, հարմարավետ վերելակներ կառուցելուն Խաժակյանը պատասխանեց այն դիտարկմամբ, որ 2018 թվականի համեմատ, 2019 թվականին բյուջեով նվազեցրից նախատեսված թեքահարթակների կառուցման ֆոնդը: «Իհարկե, տված խոստումները շատ գեղեցիկ են հնչում, սակայն ակնհայտ է, որ իր տված խոստումները չեն համապատասխանում իր քայլերին: Այդ խոստումները կամ թղթի վրա են մնում կամ մնում են հայտարարությունների տեսքով»:

Հարցին, թե արդյո՞ք կարելի 2021 թվականին սպասել բարեփոխումնների այն պարագայում, երբ քաղաքապետարանում կան ոլորտներ, որոնք չունեն իրենց հիմնական պատասխանատուներին, օրինակ՝ Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնն ազատ է, մեկ տարի է՝ քաղաքը չունի Իրավաբանական վարչության պետ, Խաժակյանը պատասխանեց.

«Ես որևէ հույս այս քաղաքային իշխանությունների հետ չեմ կապում: Վերջերս մի կարծիք լսեցի իմ մասին, թե այլ լուծումներ չեմ առաջարկում, միայն քննադատում եմ: Ես, թերևս, դրա հետ համամիտ եմ, և դրա բացատրությունն այն է, որ ժամանակին շատ եմ խոսել տարբեր լուծումների մասին, որոնք չեն իրականացվել և հիմա ես տեսնում եմ, որ այս քաղաքային իշխանության և՛ մտավոր պոտենցիալը և՛ քաղաքական պոտենցիալն այլևս սպառված է և միակ լավությունը, որ նրանք կարող են անել այս քաղաքի համար դա հեռանալն է: Այլ սպասում 2021 թվականին Երևանի համար, ես, ցավոք, չունեմ»:

Ավագանու անդամը շեշտեց, որ ամբողջ համակարգը պետք է փոխվի և իր խոսքով՝ Հայկ Մարությանին պաշտոնի բերած և ժողովրդի գլխին պատուհաս դարձրած անձը ևս պետք է հեռանա, որից հետո քաղաքի համար բարդ փուլ է սպասվում, օրինակ՝ վերականգնել քաղաքային տրանսպորտը, վերականգնել շատ ենթակառուցվածքներ, որոնք այս իշխանությունների օրոք ավերվեցին:

«Ինչքան շուտ սկսվի այս գործընթացը, այդքան հեշտ կլինի կորուստները նվազեցնել, եթե ոչ, ապա թող՝ որևէ քաղաքացի չմտահոգվի, որ կարող է կոլապսների շարք սկսվի: Այսօր մենք տրանսպորտային համակարգ չունենք: Այս քաղաքային իշխանությունը նախընտրեց ձեռք բերել 100 «ԳԱԶել»-ներ, սակայն 2020 թվականին գծերից դուրս բերվեցին շուրջ 450-ը, փակվեցին ևս որոշ գծեր՝ եկամտաբերության խնդիրներով պայմանավորված»,-ասաց նա:

Խաժակյանը նշեց, որ ստեղծված կոլապսային պայմաններում ով էլ, որ ստանձնի քաղաքային իշխանությունը, ամիսներ են պահանջվելու, մինչև հնարավոր լինի եղած խնդիրները շտկել:

Դավիթ Խաժակյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին