f

Անկախ

Մենք ունենք գրեթե նախագահ, որը գրեթե միշտ անում է այն ինչ իրեն ասում է իշխանությունը. Էլինար Վարդանյան


«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը գրում է.

Ալբանիայում քաղաքական սուր ճգնաժամ է, որի կենտրոնում հայտնվել են երկրի նախագահը, իշխող կուսակցությունը և Սահմանադրական դատարանը։ 

Ալբանիայի նախագահ Իլիր Մետան սահմանադրությունը խախտելու համար դատի է տվել երկրի արդարադատության նախարարին և ևս երկու բարձրաստիճան պաշտոնյայի։ Նախագահը դիմել է հատուկ դատախազին՝ քննել կառավարությունը ձևավորած սոցիալիստական կուսակցության կողմից սահմանադրությունը խախտելու հարցը։

Մետան նկատի ունի Ալբանիայի Սահմանադրական դատարանի հետ կապված խնդիրը։ Դատարանի ինը դատավորներից վեցի տեղը թափուր է այն բանից հետո, երբ ստուգման գործընթացը հայտնաբերել է, որ գործող դատավորները չեն կարող ապացուցել, որ իրենց ամբողջ ունեցվածքը ձեռք է բերվել օրինական ճանապարհով կամ որ իրենք իրենց ողջ կարիերայի ընթացքում համապատասխանել են հակակոռուպցիոն և պրոֆեսիոնալ ստանդարտներին։ Նախագահը գտնում է, որ գործընթացը հակասահմանադրական է և պայմանավորված է բացառապես քաղաքական շահերով։

Ալբանիայի նախագահի այս վարքագիծը առավել քան անսովոր է մեր հասարակության համար, քանի որ մեր երկրի նախագահը նշանակման պահից ի վեր ընտրել է իշխանության հետ որևէ հարցում չհակադրվելու, սեփական PR-ով մտահոգվելու և բոլոր հարցերում նեղ անձնական շահերով առաջնորդվելու սկզբունքը։

Ալբանիայի նախագահը իր հայտարարության մեջ արձանագրել է, որ երկիրը հայտնվել է միակուսակցականության վտանգի առաջ և գործադիրը հիմա էլ ձգտում է վերահսկողության տակ վերցնել Սահմանադրական դատարանը։ Գրեթե հայաստանյան վիճակն է։

Բայց կա մի մեծ տարբերություն. Ալբանիայի նախագահն ունի կարծիք, ունի խիզախություն այն ձևակերպելու և չի թաքնվում լղոզված տեքստերի տակ։ 

Մենք էլ ունենք գրեթե նախագահ, որը գրեթե միշտ անում է այն ինչ իրեն ասում է իշխանությունը և միշտ անում է այն, ինչը տեղավորվում է  իր անձնական շահերի շրջանակներում։ Հայաստանի նախագահը բազմիցս հնարավորություն է ունեցել իրեն դրսևորելու որպես սահմանադրության երաշխավոր՝ երբ արգելափակում էին դատարանների մուտքերը, երբ ԱԺ ընդունում էր ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման մասին օրենքը, երբ Սահմանադրության կոպիտ խախտմամբ նշանակվում էր հանրաքվե՝ սահմանադրության անցումային դրույթներում հակաիրավական փոփոխություն անելու համար։ Եվ նա միշտ գրեթե լռել է։ 

Ալբանիայի նախագահը չի օգտվում լիազորությունների սահմանափակության վերաբերյալ արդարացումներից, և թեև նախագահը պետք է ի պաշտոնե միավորող գործոն լինի երկրում, Մետան կոչ է արել մարտի 2-ին կառավարության դեմ հանրահավաք անցկացնել։

Սա խոսում է նախագահի կողմից երկրի հանդեպ պատասխանատվության որակի, երկրի շահը սեփական հարմարավետությունից բարձր դասելու գիտակցության մասին։  

Մենք ունեինք բացառիկ հնարավորություն նախագահի հեղինակության շնորհիվ Հայաստանում ձևավորել երկրում հնչեղություն ունեցող հարցերը հանրային համերաշխության պայմաններում լուծելու ավանդույթ։ Ցավոք այդ հնարավորությունը բաց թողնվեց։

«Այլընտրանքային նախագծեր խումբ» Էլինար Վարդանյան

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
Ավելին
Ավելին