f

Անկախ

Վերջ դնել խմբակային, կուսակցական շահերին, քաղաքական դիվիդենտներ շահելու մոլուցքին, անձնական ամբիցիաներին. Ցոլակյան


Հարկավոր է վերջ դնել խմբակային, կուսակցական շահերին, վերջ դնել քաղաքական դիվիդենտներ շահելու մոլուցքին եւ անձնական ամբիցիաներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԻ նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Գրառումը ներկայացնում ենք ստորեւ.

«Հարգելի՛ ընկերներ,

Հայաստանի, Արցախի, Սփյուռքի սիրելի՛ հայրենակիցներ,  ընդամենը մի քանի ժամ անց մեր ժողովրդի համար ողբերգական 2020 թվականը պատմություն կդառնա: 2020 թվականը մեր ժողովրդի, թերեւս, ամենածանր տարիներից էր.

Տարեսկզբից աշխարհը պատուհասաց անտեսանելի թշնամին՝ կորոնավիրուսը, մեր հարյուրավոր հայրենակիցների մահվան պատճառ դարձավ, իսկ Թուրքիայի եւ ահաբեկիչների աջակցությունից ոգեւորված Ադրբեջանի հրահրած պատերազմը խլեց մեր լավագույն տղաների կյանքերը, հազարավոր մեր հերոսներ վիրավորվեցին, նրանցից շատերը մինչ այս պահը շարունակում են գերության մեջ մնալ, ոմանց մասին անգամ տեղեկություններ չունենք…

Հարգելի հայրենակիցներ,

Ճի՛շտ է ստեղծված իրավիճակը զրկել է մեզանից շատերին եւ տոնական տրամադրությունից, եւ նաեւ միմյանց բարեմաղթանքներ հղելու ցանկությունից, սակայն տարեմուտը առիթ է  վերհանելու եւ վերագնահատելու բոլոր այն խնդիրները, որոնք հաշվի չառնելու արդյունքում է, որ հայտնվել ենք այս իրավիճակում:

Հատկապես ռազմական գործողությունների դադարից հետո՝ թե պատերազմի հետեւանքների հաղթահարման, թե մեր ժողովրդի հույսի եւ հավատի վերականգնման ուղղությամբ՝ շատ անելիքներ ունենք:

Մենք չենք կարող մեզ շռայլություն թույլ տալ եւ շարունակել հուսալքված ապրել:

Մենք՝ բոլորոս միասին,  պարտք ունենք այս տարիների ընթացքում մեր Հայրենիքի համար ընկած տղաներին ու մեր սերունդներին:

Ես խորը վստահություն ունեմ, որ իր ողջ պատմության ընթացքում տարատեսակ ողբերգական իրավիճակներում հայտնված մեր ժողովուրդը իմաստուն ժողովուրդ է, որը համախմբվելու եւ ճիշտ առաջնորդելու դեպքում՝ ունակ է հաղթահարել ցանկացած խնդիր:

Հարկավոր է վերջ դնել խմբակային, կուսակցական շահերին, վերջ դնել քաղաքական դիվիդենտներ շահելու մոլուցքին եւ անձնական ամբիցիաներին՝ խոհեմությամբ ու կշռադատված քայլերով  դուրս բերել մեր երկիրն ու մեր ժողովրդին այս անելանելի թվացող իրավիճակից, ինչի արդյունքում միայն՝ հնարավոր կլինի մեղմել մեր ժողովրդի ցավն ու ցասումը:

Թող 2021 թվականը մեր Ժողովրդի, մեր Հայրենիքի, մեզանից յուրաքանչյուրի համար լինի հույսի եւ հավատի վերականգման տարի…

Խիղճ եւ խաղաղություն բոլորիս»:

Ֆելիքս Ցոլակյան

«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը
«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Ավելին
Ավելին