f

Անկախ

44 օրվա ընթացքում այդ մարդկանց ձայնը չէր լսվում, հիմա աքլորացել են, ուզում են քննարկումներ կազմակերպել. Սեյրան Օհանյանը՝ Անդրանիկ Քոչարյանի՝ իրեն քննարկումների հրավիրելու մասին. Tert.am


44 օրվա ընթացքում այդ մարդկանց ձայնը չէր էլ լսվում, հիմա աքլորացել են, աշխուժացել, ուզում են քննարկումներ կազմակերպել: Ինքներդ ձեր մեջ քննարկումները կազմակերպեք, մեկ անգամ ասել եմ, հիմա էլ կրկնեմ՝ Անդրանիկ Քոչարյանից քննարկումներին մասնակցելու որևէ հրավեր չեմ ստացել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գեներալ-գնդապետ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ չի ցանկանում մասնակցել ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կողմից մատնանշված քննարկումներին:

Հիշեցնենք որ Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում օրերս գրել էր, որ Սեյրան Օհանյանի կողմից գլխավորած պաշտոնաթող գեներալների տարածած հայտարարությունից հետո Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանին առաջարկել է Հանրային հեռուստաընկերության եթերում ցանկացած ձևաչափով բանավեճ կազմակերպել՝ իր, Սամվել Բաբայանի և Սեյրան Օհանյանի մասնակցությամբ, Սամվել Բաբայանը ընդունել էր բանավեճին մասնակցելու հրավերը, իսկ Սեյրան Օհանյանը հրաժարվել էր մասնակցել:

Սեյրան Օհանյանը նշեց, որ ինքը քննարկումներից չի խուսափում, բայց կարևոր է, թե դրանք ինչ նպատակով են արվում, եթե որևէ բանից խուսափող լիներ, մարտական գործողությունների ժամանակ 40 օր Արցախում չէր լինի, ապրիլյանի հանձնաժողով չէր գնա:

«Անդրանիկ Քոչարյանը ինձ չի զանգահարել և անձամբ չի հրավիրել քննարկումների, ինձ զանգել է Պետրոս Ղազարյանը և ասել, որ ցանկանում է քննարկումներ   կազմակերպել տարվա առանձնահատկությունների, անվտանգության և այլ հարցերի վերաբերյալ: Ես տեղեկացրել եմ, որ անձնական հանգամանքներից ելնելով՝ չեմ կարող մասնակցել:

Ուզում եմ ասել հետևյալը՝ եթե քննարկումները կազմակերպվում են անձամբ Անդրանիկ Քոչարյանի կողմից, ապա նրա հետ ունեցել ենք բարիդրացիական հարաբերություններ, ինքը կարող էր անձամբ զանգահարել, մանավանդ, որ նյութի մասին իմանալով՝ իրեն մի քանի անգամ զանգահարել եմ, չի պատասխանել: Ինքը այնտեղ ասում է՝ Սամվել Բաբայանը համաձայնել է մասնակցել, իսկ ես չեմ համաձայնել, եթե իր նպատակը բուն քննարկումներ կազմակերպնել է, ոչ թե դրանք մանրահատակի աստիճանի իջեցնելը, ապա կարող է կազմակերպել Բաբայանի և մնացածի միջև, ես պարտավոր չեմ ամեն մեկի ասածի համար քննարկումներ կազմակերպել, մանավանդ՝ ինչպես ինքն է նշում, հարցը վերաբերում է բանակին, պարտությանը, ապագային»,-ասաց նա:

Սեյրան Օհանյանը նշեց, որ պարտության վերաբերյալ քննարկումները առաջին հերթին պետք են իշխանության ներկայացուցիչներին, հրավիրել պետական կառույցների ղեկավարներին, իրենք պետք է խոսեն ձախողումներից, ասեն, թե ինչպես են պատկերացնում ապագան, ինչ պիտի արվի:

Գեներալ գնդապետը ասաց՝ դեմ է բանակի վերաբերյալ բաց քննարկումներին, եթե դրանք վերաբերում են սպառազինությանը, օպերատիվ տեղեկություններին: Ըստ նրա՝ այդպիսի հարցերը պետք է քննարկվեն պաշտպանության նախարարությունում, ապա՝ կառավարությունում, ԱԺ-ում, Անվտանգության խորհրդում:

«Այդ դեպքում ես պատրաստ կլինեմ մասնակցել քննարկումներին ու ասել այն, ինչ անհրաժեշտ է հետագայում բարեփոխումներ անելու համար»:

Սեյրան Օհանյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին