f

Անկախ

Խնդիրը ժառանգության մեջ չէ, Փաշինյանն ու իր թիմը Ղարաբաղն ընկալել են ոչ թե որպես հայրենիք, այլ որպես բեռ. Կարեն Բեքարյան


Ստացած ժառանգության բովանդակության վերաբերյալ իշխանության թեզերը և վերջին 2.5 տարվա ունեցած պահվածքը որևէ հատում չունեն, երկուսի մեջ էլ կեղծիք կա: Այս մասին «Տողերի արանքում» հաղորդաշարի հերթական թողարկմանը նշել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը:

«Գործող իշխանությունը չէր ստացել ժառանգություն, որը պետք է սրան բերեր, և ինքնահավան էր այնքան, որ ոչ մեկի հետ խորհրդակցության կարիք չուներ՝ բացի Ալիևից, ում հետ ճշգրտում էր բանակցային գործընթացի նրբությունները»,- նշել է Կարեն Բեքարյանը:

Վերլուծաբանն անդրադարձել է նաև բանակցային գործընթացի պատմությանը՝ որ կետից են սկսվել բանակցություններ և ուր են հասել, այսինքն՝ ինչ ժառանգություն է ստացել Նիկոլ Փաշինյանը:

Այսպես՝ 1994 թվականին կնքված զինադադարը քաղաքական կարգավորմանն առնչվող որևէ տարր չի պարունակել, իսկ զինադադարից հետո առաջարկված կարգավորման փաթեթային և փուլային տարբերակները ենթադրում էին, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում:

«Փաթեթային տարբերակով Արցախը բաց տեքստով մնում էր Ադրբեջանի կազմում՝ ստանալով ինքնավարության ինչ-որ կարգավիճակ: Փուլային տարբերակում նույն բանը շատ քողարկված էր ներկայացված, նախաբանում հղում էր արվում ՄԱԿ ԱԽ-ի կողմից ընդունված տխրահռչակ 4 բանաձևերին, որոնցից յուրաքանչյուրն ուղղակիորեն արտացոլում է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», - նշել է նա:

1998 թվականին, ստանալով նման ժառանգություն, 2007 թվականին գործընթացը հասցվել է Մադրիդյան սկզբունքների ընդունման, որոնցով ինքնորոշման իրավունքը հավասարապես դառնում է քննարկման առարկա տարածքային ամբողջականության և ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքների հետ:

«Արդեն երրորդ նախագահի օրոք բանակցությունները 2008 թվականին բերում են որոշակի թարմացման՝ ինքնորոշման իրավունքի և նրա քննարկման տեսական թեզը ստանում է պրակտիկ նկարագիր՝ Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտման միջոցով», - հիշեցրել է վերլուծաբանը:

Մադրիդյան սկզբունքների հիման վրա ՌԴ ակտիվ միջնորդությամբ  իրավիճակը հասցվել է Կազանյան փաստաթղթի, սակայն Ադրբեջանը վերջին պահին, այսպես կոչված, նոր առաջարկներ անելու ներքո տապալեց այն և, բանակցային գործընթացում չստանալով իր ուզածը, դեմարշը տեղափոխեց շփման գիծ՝ 2014, 2015 թվականների էսկալացիաները, 2016 թվականի ապրիլին հրահրված պատերազմը:

«Պատերազմից հետո Ադրբեջանը ստացավ դիվանագիտական ապտակ՝ ստիպված լինելով համաձայնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին, որոնց արդյունքում շփման գիծը պետք է լեգիտիմանար որպես արտաքին ուժերի  կողմից վերահսկվող սահման», - նշել է Կարեն Բեքարյանը:

Ինչ վերաբերում է ռուսական կամ Լավրովի պլանի մասին խոսակցություններին, ապա, ըստ վերլուծաբանի, առկա հայտարարություններից կարող ենք եզրակացնել, որ երկու շրջանները՝ Լաչինն ու Քարվաճառը շատ ամուր կապով էին կապվում կարգավիճակի խնդրին, միևնույն ժամանակ անորոշության էլեմենտ էր մտցվում կարգավիճակի որոշման հարցում:

«Այս իրավիճակը պետք է բերեր գործընկերների հետ ավելի սերտ աշխատանքի, սեփական դիրքորոշումներն ավելի հասանելի դարձնելու գործընթացի, ոչ թե ինչ-որ թմբուկ զարկելու, որ ժառանգություն եմ ստացել, որի հետ չգիտեմ ինչ անել», - նշել է Կարեն Բեքարյանը:

«Խնդիրը ժառանգության մեջ չէ, Փաշինյանն ու իր թիմը Ղարաբաղն ընկալել և դիտել են ոչ թե որպես հայրենիք, այլ որպես բեռ, - նշել է Կարեն Բեքարյանը՝ ընդգծելով, որ պատերազմից առաջ, պատերազմի ժամանակ և այժմ էլ ամեն ինչ արվում է իշխանության կողմից պետությունը պարտության տանելու համար:

Կարեն Բեքարյան

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին