f

Անկախ

Իր համախոհները դեմ չեն լինի, եթե Փաշինյանն իշխանությունը փոխանցի Ալիեւին, միայն թե նախկինները չլինեն. Միհրան Հակոբյան


Վերջին 100 տարվա ընթացքում հայ ժողովրդի քրտնաջան աշխատանքի, տարբեր զրկանքների միջով անցնելուց հետո ձեռքբերումները, փաստացի, Հայաստանի ներկայիս իշխանությունը կոչվածը լցրեց ջուրը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 30-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Քառյակ մեդիայի» հիմնադիրներից Միհրան Հակոբյանը:

«2020 թվականը պատմական մասշտաբների աղետ էր, եթե արդար լինենք այս աղետը մեր երկրի, մեր ժողովրդի գլխին եկավ, մենք դրան նույնիսկ անուն դեռեւս չենք կարողացել տալ։ Մեր ողջ հանրությունը դեռ շոկային վիճակում է գտնվում։ Երեւի թե այս աղետը համեմատելի է 100 տարի առաջ տեղի ունեցած աղետի հետ, երբ թուրք-հայկական պատերազմում Հայաստանը պարտվեց եւ կորցրեց հսկայական տարածքներ, հերթական ցեղասպանական գործողությունները տեղի ունեցան հայ ժողովրդի հետ։ Փաստացի, վերջին 100 տարվա մեջ հայ ժողովուրդը այսպիսի խայտառակ եւ ստորացուցիչ պարտություն չէր կրել։ Եվ եթե հույները թուրք-հունական պատերազմից հետո կարողացան դրան աղետ անվանումը դնել, մենք դեռեւս մեր հետ կատարվածին անուն էլ չենք կարողացել դնել։ Սա ուղղակի անվանել՝ դե պատերազմ էր, պարտվեցինք, ուղղակի անբարոյականություն է, որովհետեւ դա պարտություն չէ, դա մեծ աղետ է»,- նշեց նա։

Միհրան Հակոբյանի խոսքով՝ Արցախը երրորդ Հանրապետության էգզիստենցիալ իմաստն է, եւ Հայաստանի երրորդ Հանրապետություն ասել՝ առանց Արցախի եւ Արցախի համար պայքարի՝ ուղղակի անհնար է։

«Հաշված ժամեր առաջ տեսանք, որ հայկական պետությունը հերքում է, որ ինչ-որ բան է տեղի ունեցել, բայց ադրբեջանցիները ցուցադրում են նոր դիակներ։ Պատերազմից այսքան ամիսներ անց դեռեւս մենք հատուցում ենք մեր տղաների կյանքով ու չգիտենք՝ ինչու է այդպես։ Լավ, պատերազմն ավարտվել է, ինչո՞ւ են այս տղաները սպանվել։ Սա շարունակվելու է այնքան ժամանակ, քանի Հայաստանի իշխանության ղեկին նոմինալ գտնվում են այս անբարոյական եւ անտաղանդ անձնավորությունները»,- ասաց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ժողովուրդն իր կողմից է, այդ պատճառով էլ ինքը հրաժարական չի ներկայացնում, Պողոսյանն ասաց. «Նախ պետք է հասկանանք այդ հասկացությունը. ինչ է ժողովուրդը։ Ակնհայտ է, որ Փաշինյանի պատկերացրած ժողովրդի մեջ կրթված, բարեկիրթ, տառաճանաչ, հաջողության հասած մարդը չի։ Նիկոլ Փաշինյանի համար ժողովուրդն աղբարկղի կողքը լահմաջո գզող բիոզանգվածն է։ Ինքը որ ասում է՝ ժողովուրդ, ի նկատի ունի այս զանգվածը։ Եթե Նիկոլ Փաշինյանը կարծում է՝ այդ ստորաքարշների, ֆեյքերի բանակներով բանակ ստեղծել, թող մտածի։ Իր համախոհներ մնացել են մարդիկ, որոնք դեմ չեն լինի, եթե Փաշինյանն իշխանությունը փոխանցի Ալիեւին, միայն թե նախկինները չլինեն»։

Միհրան Հակոբյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին