Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ՀՀ Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստը: Օրակարգում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի` որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին հարցը և այլ հարցեր։