f

Անկախ

Մալխաս Ամոյան. «Հավատում եմ, որ ամեն դժվարություն կհաղթահարենք»


Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում 72 կգ քաշայինների պայքարում արծաթե մեդալ նվաճեց աշխարհի, Եվրոպայի երիտասարդական առաջնությունների ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանը: Երիտասարդ և հեռանկարային ըմբիշը եզրափակչում մրցակցին՝ 33-ամյա հունգարացի Բալինտ Կորպաշին զիջեց հավասար, սակայն վերջին միավորի առավելությամբ՝ 1:1 հաշվով:
Անկախի հետ զրույցում Մալխասը կիսվում է տպավորություններով, խոսում նախապատրաստական մարզումների և թուրք մրցակցի հետ գոտեմարտում տարած փայլուն և կարևոր հաղթանակի մասին:


-Բելգրադում կայացած աշխարհի գավաթի անհատական խաղարկությունը կարևոր ստուգատես էր ուժերի փորձարկման և գնահատման համար: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել մրցաշարին:
-10 ամիս մրցաշարերի չէինք մասնկացել, համավարակի պատճառով նաև մարզումներն էին սահմանափակվել,  ուսումնամարզական հավաքներ կազմակերպելն էլ անհնար դարձել: Համավարկի ամառային փուլից հետո, երբ հույս ունեինք, որ կսկսվեն հավաքներն ու կայուն մարզումները, սկիզբ առավ բոլորիս համար ցավալի պատերազմը: 
Աշխարհի գավաթի խաղարկության նախապատրաստությունն այս առումով բավական դժվար ստացվեց: Բայց ամեն դեպքում ողջ թիմը մարզիչների գլխավորությամբ ուժ գտավ. հագեցած հավաքներ անցկացրինք Օլիմպավանում և մարտական տրամադրված մոտեցանք մրցաշարին, որպեսզի հնարավոր և անհնար ամեն բան անենք և մեր երկրի պատիվը բարձր պահենք: 
 


-Նկատելի է, որ լավ մարզավիճակում եք գտնվում: Թեև արծաթե մեդալ նվաճեցիք, բայց վստահաբար կարող էիք ավելին: Անցկացրած գետեմարտերի մասին ի՞նչ կասեք:
-Անցկացրի 4 գոտեմարտ, յուրաքանչյուրն իր դժվարությունն ուներ: Գավաթի խաղարկությանը բավական ուժեղ կազմ էր հավաքվել, բոլորն էլ ցանկանում էին այդքան դադարից հետո մրցահարթակում լավագույն կողմերով դրսևորել իրենց:
Հունգարացի մարզիկի հետ եզրափակչում շատ մոտ էի ոսկե մեդալ նվաճելուն, բայց իմ սխալի պատճառով զրկվեցի. վստահաբար   կարող եմ և անելու եմ ավելին:

Շնորհակալ եմ Աստծուն այս մեդալի համար, շնորհակալ եմ մարզինչներին, թիմի տղաներին, ինձ հետ մարզվող ընկերներիս, հորեղբայրներիս, քանի որ ես միայնակ ոչնչի չեմ կարող հասնել:


- Հայաստանում մեծ ցնծությամբ ընդունեցին հատկապես կիսաեզրափակիչ գոտեմարտում թուրք մարզիկ Չենգիզ Արսլանի նկատմամբ տարած փայլուն հաղթանակը՝ 7:0:
-Պատերազմից հետո այդ հաղթանակը շատ հարկավոր էր ու կարևոր: Գոտեմարտից առաջ մտածում էի՝ ինչ պետք է անեմ, որ հաղթեմ մրցակցին: Որորշել էի, որ հաղթանակս նվիրելու եմ պատերազմի մասնակից մեր բոլոր զինվորներին. փառք ու պատիվ նրանց:


-Յուրաքանչյուր մարզիկի կարիերայում լինում են հաղթանակներ և անխուսափելի պարտություններ: Հայ ժողովուրդն այժմ դժվար ժամանակներ է ապրում. ի՞նչ անել այս ամենից դուրս գալու և աառաջ շարժվելու համար:
-Մեր երկիրը շատ դժվարությունների միջով է անցնել և շարունակում է անցնել, Հավատում եմ, որ ամեն դժվարություն կհաղթահարենք: Ես չեմ համարում մեզ պարտված երկիր, խոսքս վերաբերում է բոլոր ասպարեզներին. սպորտում թե սպորտից դուրս յուրաքանչյուրս պետք է ձգտենք մեր երկիրը պատիվը բարձր պահել գործով, նվիրվածությամբ, նորանոր ձեռքբերումներով ու հաղթանակներով:
 

Մալխաս Ամոյան հունահռոմեական ըմբշամարտ աշխարհի գավաթ Սպորտ հարցազրույց խմբագրի ընտրանի արցախյան պատերազմ

Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Ավելին
Ավելին