f

Անկախ

Փախստականները պետք է վերադառանան, դա հո միայն ադրբեջանական փախստականների համար չէ․ Իգիթյանը՝ հադրութցիների մասին


Ես գիտեմ, որ ՄԱԿ-ի կառույցները Հադրութի հետ կապված հարց են բարձրացնում, որ տեղահանված մարդիկ պետք է անվտանգ վերադառնան իրենց բնակարաններ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանն՝ անդրադառնալով հարցին, թե Հադրութի հետ կապված ի՞նչ կարող ենք փոխել, որովհետեւ օրերս էլ Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանն էր ասել, որ Հադրութը մոտ ապագայում հնարավոր է ետ բերել, եւ մենք դա անելու են։ 

«Այդ հարցը հնչել է կարեւոր, այդ թվում՝ Մինսկի խմբի անդամ երկրների տարբեր մակարդակի ներակայուցիչներից։ Եթե Ադրբեջանը հայտարարության մեջ այդ կետին համաձայնել է, եւ Ռուսաստանը իր վրա է վերցրել այդ կետերն իրականացնելու երաշխիքը, ապա այդ կետը պետք է գործի։ Այսինքն՝ փախստականները պետք է վերադառանան, հո դա միայն ադրբեջանական փախստականների համար չէ։ Չկա որեւէ բանաձեւ՝ գործող, թե ապագա, որով, որ հադրութցիները չպետք է ապրեն իրենց տեղերում »,- ասաց Իգիթյանը։

Իշխող ուժի պատգամավորը կրկնվեց, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրում հայանպաստ որեւէ բան չկա:

«Որեւէ մեկը եռակողմ համաձայնագրում թող հայանպաստ կետ չփնտրի, հայանպաստի մասին խոսում է Ռուսաստանը, որը համարում է, որ դա էր միակ ձեւը՝ փրկելու մի քանի հազար կյանքեր: Ես կարող եմ համաձայնել, կարող եմ վերապահում ունենալ, սրա մասին չէ խոսքը: Եթե մենք հասկանանք, որ այդ հայտարարությունը եղել է Թուրքիայի ագրեսիայի, Ադրբեջանի ռեզոլյուցիաների եւ միջազգային իրավունքի խախտումով իրականացրած ռազմական ագրեսիայի պարտադրված հետեւանք, ապա ի՞նչ բարենպաստի մասին է խոսքը: Այնտեղ բանակցություններ չի եղել, որ մենք ասենք՝ մի կողմը բանակցել է, ոչ այդպես չի եղել, դա եղել է ռազմական առավելություններով պարտադրված հայտարարություն»,- նշեց Իգիթյանը։

Հովհաննես Իգիթյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին