f

Անկախ

ԱԺ-ի մոտ պատգամավորը ծեծում է ցուցարարներին ու դուք եք խոսո՞ւմ վատ ավանդույթներից. Իվետա Տոնոյան


ԱԺ-ի մոտ պատգամավորը ծեծում է ցուցարարներին ու դուք եք խոսո՞ւմ վատ ավանդույթներից։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ԱԺ-ում ասաց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ դիմելով «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանին։

«Երբ այս ամբիոնից պաթոսախառը ելույթներ են հնչում նախկինում արված սխալների կամ նախկինում եղած խնդիրների մասին, ես էլ կուզենայի որոշակի թվային տվյաններ ներկայացնել այս իշխանության 2,5 տարվա արդյունքների վերաբերյալ։ Պարոն Սարգսյանը նշեց 20-30 տարիներ հետ կապված տվյալներ։ Ձեր իշխանության 2,5 տարվա պաշտոնավարման արդյունքում ՀՀ տարածքը 42 հազար քառակուսի կիլոմետրից դարձավ 29 հազար, թշնամու հետ շփման գիծը երկարեց 500 կիլոմետրով, սաձազերծված պատերազմի արդյունքում ունեցանք մոտ 5 հազար զոհ, մոտ 10 հազար վիրավոր, ունեցանք մոտ 40 հազար անտուն մնացած հայրենակիցներ, որոնց խնդիրներն այսօր պետք է լուծվեն, բայց իշխանությունը զբաղված է ամեն ինչով, բացի այդ օրակարգով զբաղվելուց։ Այսօր ականատես ենք լինում մեկը մյուսին հակասող, իրարամերժ հայտարարություններ՝ ՀՀ թիվ մեկ պաշտոնյայից. ամեն հարցազրույցի ժամանակ մի նոր փաթեթավորմամբ մատուցվող իբր թե ճշմարտություններ։ Մենք ունենք ջայլամի քաղաքականությամբ առաջանորդվող ղեկավար  կազմ։ Ընդամենը րոպեներ առաջ ԱԺ մուտքի մոտ ցուցարարներին ծեծող պատգամավոր ունենք, եւ դուք դեռ խոսո՞ւմ եք ինչ-որ վատ ավանդույթներից»։

Հիշեցնենք, որ բողոքի ակցիայի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել ցուցարարների եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի միջեւ: Վերջինս բռունցքներով հարվածներ է հասցրել ցուցարարներից մեկին, հնչել են երկուստեղ հայհոյանքներ:

Ազգային ժողով Բարգավաճ Հայաստան Իվետա Տոնոյան

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին