f

Անկախ

«Փաշինյանը գնում է ամենաստորագույն ճանապարհներից մեկով». ԲՀԿ-ն դիմելու է ՍԴ


«Հայրենիքի փրկության շարժման» օրակարգում առաջնային խնդիրը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, ապա ժամանակավոր կառավարության ձեւավորումը եւ մեկ տարվա ընթացքում արտահերթ ընտրություններ կազմակերպելը։

«Նախեւառաջ  պիտի երկրում կասեցնել երկրի գահավիժումը եւ հակաճգնաժամային քայլերով փրկել Հայաստանի հեռանկարը: Մենք այսօր ամեն վայրկյան Հայաստանի ինքնիշխանության կորուստ ենք արձանագրում»,- ընդգծեց նա։

 

 

Նիկոլ Փաշինյանի ուղղակի հանձնարարականով՝ խորհրդարանական մեծամասնության սորոսական հատվածը՝սորոսական պատգամավոր Մարիա Կարապետյանի գլխավորությամբ երկնել է հակասահմանադրական մի նախագիծ կազմել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին Ազգային ժողովում հրավիրված ասուլիսին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությանը, որով նրանք առաջարկում են իրենց զրկել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

«Հենց այսօր՝ իրենց քվեարկությունից հետո մենք դիմելու ենք Սահմանադրական դատարան, որովհետեւ բնական է, որ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովը վերածել է քաղաքական ընդդիմախոսների հետ հաշվեհարդար տեսնելու հարթակի, հիշեք, թե ինչ եղավ Գագիկ Ծառուկյանի հետ»,- ասաց ԲՀԿ-ականը։

Ըստ Զոհրաբյանի՝ Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ փորձում էր իր  դեմ քրեական գործի հարուցում կազմակերպել, սակայն դա նրան չհաջողվեց եւ հիմա այս կերպ է փորձում հաշվեհարդար տեսնել։

«Մենք ունենք հավաստի տեղեկություններ, թե ինչպես է  նա հանձնարարել ԱԱԾ տարբեր իրար հաջորդող ղեկավարներին, իրավապահներին՝ պեղել իմ դեմ ինչ-որ բան, որը հիմք կտար իմ դեմ հարուցել քրեական գործ, չէր կարող, որովհետեւ նման հիմք չկար։ Հիմա Նիկոլ Փաշինյանը գնում է ամենաստորագույն ճանապարհներից մեկով։ Այս խորհրդարանը, որն այօր պետք է դառնար ժողովրդի կենսական, սոցիալական խնդիրների քննարկամն հարթակ, նա վերածել է իրեն ընդդիմախոս քաղաքական գործիչների հետ հաշվեհարդար տեսնելու հարթակ։ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ զրկելով ինձ հանձնաժողովի նախագահի՝ իր կարծիքով էդպիսի մեծ լիազորություններից, դրանով ինձ կամ էլ քաղաքական թիմիս վատություն է անելու։ Ինքը չի հասկանում, որ հանձնաժողովի նախահաի պաշտոնն ինձ համար լծակ էր, որն ինձ բացարձակապես չի խանգարելու առանց դրա էլ անել այն կարեւորագույն աշխատանքը, որն արել եմ»,- ընդգծեց Զոհրաբյանը։

Պատգամավորը նշեց նաեւ այլ դրդապատճառների մասին, թե ինչո՞ւ  Նիկոլ Փաշինյանը շահագրգռված է իրեն զրկել հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Զոհրաբյանը ցույց տվեց մի փաթեթ, որում կան այն բոլոր փաստաթղթերը, որոնք վկայում են, որ ինքը պատերազմի առաջին օրից աշխատել է միջազգային բոլոր կառույցների հետ։

«Ես համաձայն եմ այն տեսակետի հետ, որ Նիկոլ Փաշինյանն ինձ ուզում է չեզոքացնել, որ ես որպես Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ միջազգային կառույցներին եմ ներկայացնել իր եղբայր, իր կիրթ գործընկեր Ալիեւի եւ Ադրբեջանբի կողմից կատարված հանցագործությունները»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքը որպես շարքային պատգամավոր  ամեն է ինչ է անելու, որպեսզի Ալիեւը ճանաչվի ռազմական հանցագործ։

Զոհրաբյանն անդրադառնալով այն դիտարկումներին, թե ինքը մարդկանց անվանել է ժեխ, ինչի հոմանիշն ըստ նրա՝ անմաքուրն է, վերահաստատեց, որ առ այսօր այն  մարդիկ, որոն ասում են, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է արել, որ հանձնել է Արցախը, որ Փաշինյանը մեղավոր չէ 5000 զոհերի համար, նա ով արդարացնում է Սյունիքի մաս-մաս հանձնումը, նրանք անմաքուր են։

Նաիրա Զոհրաբյանը մեջբերեց մի շարք արտահայտություններ, որոնք Նիկոլ Փաշինյանն այս երկուսուկես տարիների ընթացքում պարբերաբար օգտագործել է այս կամ այն մարդկանց մասին խոսելիս։ 

«Պատին ծեփել, ասֆալտին պառկեցնել, շնաբարո դուրսպրծուկների վնգստոց, շնագայլերի իրենց ոհմակը կհարձակվի ժողովրդի լավատեսությունը ծծողների վրա, բոլորի թաթիկները կկտրենք, թեւերը կկտրեմ սաղմնային վիճակում, ծնկի կբերվեն այն եկեղեցեկանները, որոնք կփորձեն մեր ոտքի տակ ընկնել, հեղափոխությունից հետո ոչինչ չէր խանգարում հատ-հատ մարդկանց տներից հանել եւ սամասուդ անել բառի  բուն իմաստով, այսօր էլ ինձ չի խանգարում հոխորտացող թափթփուկներին ենթարկել սամասուդների, կարծում եմ՝Ոստիկանությունն ու ԱԱԾ –ն շատ քիչ են ուժ կիրառել ոմանց նկատմամբ եւ պետք է այնքան ուժ կիրառել, որ հեսա շուտով ծպտուները դուրս չգան, ղալաթ կանի մեկը եւ այլ արտահայտություններ»։

Նաիրա Զոհրաբյան Սահմանադրական դատարան

Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Այս պահին Գյումրիի ավտոերթը շարժվում է դեպի Աբովյան,ուղիղ
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Մարդկանց վրա թքելը փողոցային չէ՞, բա տաճարը չհաղթի՞ այդ փողոցին․ Բագրատ Սրբազան
Գալիս ա․․․Քայլերթը դեպի Երևան,ուղիղ
Նիկոլն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. զոհվածի մայր
Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Եթե գա նոր իշխանություն, կարելի է փրկել ամեն ինչ, կարելի է հետ բերել Արցախը. արցախցի
Շարժումը համազգային է, դիմավորենք Սրբազանին Երևանի մատույցներում․ Չալաբյանը և Գասպարյանը Երևանի մուտքի մոտ են
Նիկո'լ, տես ինչ եմ ասում քեզ, հանկարծ դիմես բռնության, հանցանքդ ավելի մեծ է լինելու. արցախցի
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով
Կառավարությունը գումար հատկացրեց «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքների համար
Մամուլի շենքի վերելակը կփոխարինվի. Կառավարությունը 11,7 մլն դրամ հատկացրեց
Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է ելել ուղերձով
Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երեւանից շարժվում են դեպի Աբովյան․ ուղիղ
Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Փոփոխություններ են եղել երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Ավելին
Ավելին