Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 29 258 նոր դեպք: Այդ մասին հայտնել է COVID-19 կորոնավիորւսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի Telegrаm ալիքը: Գրում է Gazeta.ru-ն։
Բացի այդ, անցած օրվա ընթացքում վերականգնվել է 28 185 մարդ, մահացել է 567-ը:
Համաճարակի ամբողջ ժամանակահատվածում կորոնավիրուսը հաստատվել է Ռուսաստանի 3.021,964 բնակչի մոտ: Ապաքինվել է 2,426,439 հիվանդ, մահացել է 54,226-ը:
Ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 79 միլիոնը։