f

Անկախ

Ֆիզուլիի մոտ պիկապով անցել են ադրբեջանցիների վերահսկած տարածքով ու անհետացել․ անհետ կորած զինվորի հայր․ News.am


Ֆիզուլիում հոկտեմբերի 14-ին պիկապով 5 հայ զինծառայող է անհետացել, որոնց անունները ոչ զոհերի, ոչ գերիների ցուցակներում չկան, թեեւ հարազատները կարծում են, որ նրանք գերի են ընկել։ Զինծառայողներից Լեւոն Բաղինյանի հայրը՝ Սամվել Բաղինյանը, NEWS.am-ին պատմեց, որ իր որդին եւ մյուս 4 զինծառայողները վիրավոր վիճակում Ֆիզուլիով ուղեւորվելիս են եղել դեպի Ստեփանակերտ՝ հոսպիտալ, երբ դեպքը պատահել է։

«Իրեն Սիսիանի գնդից ամսի 8-ի գիշերը տարել են Ֆիզուլիի ձոր։ Մինչեւ ամսի 11-ը կապ եմ ունեցել հետը, իսկ 12-ին եւ 13-ին՝ իր ընկերները։ Ամսի 14-ին վիրավորներ է հանել՝ իր երկու զինվորներին։ Ինքը, երկու զինվորն ու վարորդը դուրս են եկել, հասել են Ֆիզուլի իրենց զորքի մյուս մասի մոտ։ Իրենք շրջափակման մեջ են եղել, աջից ու ձախից խփել են իրենց, պահող չեն ունեցել։ Կապ է տվել, հայտնել, որ խփում են ու կապն ընդհատվել է։ Հետո ես որ հետաքրքրվեցի, փոխգնդապետ կա, որը պատմեց, որ երբ ինքը հասել է զորքի մոտ, վարորդն է մատերից ու թեւից վիրավոր եղել, չի կարողացել մեքենան վարել, երկու զինվորներն են եղել վիրավոր եւ Լյովը՝ թեթեւ վիրավոր ճակատից։ Ասեց՝ ճակատն եմ կապել, վարորդի մատերն եմ կապել, ու քանի որ վարորդն էլ չի կարողացել քշել, մեկ այլ զինծառայող՝ Կարեն անունով, ինքն է նստել, մեքենան վարել եւ դարձել են 5 հոգի։ Շարժվել են էդտեղից դեպի Ֆիզուլի։ Հրամանատարներն ասում են, որ 800-ից 1500 մետր գնացել են, իրենք հեռադիտակով տեսել են, որ գնացել են, բլուրի տակով է ճանապարհը, երբ բլուրը շրջանցել են, դրանից հետո էլ չեն տեսել։ Բայց էդ հատվածը՝ մոտ 3-4 կմ, եղել է հակառակորդի ձեռքին»,- պատմեց Սամվել Բաղինյանը։

Դրանից հետո Լեւոնից ու նրա հետ եղած զինծառայողներից ոչ մի լուր չկա։   Հրադադարից հետո, երբ սկսվել են անհետ կորածների որոնողական եւ դիերի դուրսբերման աշխատանքները, այն տարածքում, որտեղ նրանք անհետացել են, չի հայտնաբերվել ոչ նրանց պատկանող որեւէ իր, ոչ ավտոմեքենան։ 

«Շուրջ 8 օր եղել եմ Արցախում։ Ամսի 6-ին Ֆիզուլիից 30 դիակ հանեցին, ԱԻՆ-ի աշխատողն ինձ ասեց՝ այնտեղ պիկապ գոյություն չունի։ Բայց հենց այդ հատվածից հանում են 11 դիակ, ոչ մի համընկնում մեր տղաների հետ։ Մենք 5 ծնողներներս էլ ԴՆԹ ենք հանձնել, համընկնում չկա»,- ասաց նա։

Սամվել Բաղինյանը եւ մյուս ծնողները դիմել են նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, սակայն դեռեւս չկան ապացույցներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ կորած զինծառայողներին նույնականացնելու համար։

«Ես մի բան կարող եմ ասել՝ եթե ծնողն ուզում է ինչ-որ բան իմանալ, կարող է գնալ Արցախ, այնտեղից ամեն ինչ կիմանան։ Էստեղ ոչինչ չգիտեն, Ղարաբաղ Կարմիր խաչն ինձ ասում ա՝ մի փոքր որ ցույց տալու վիդեո ունենաս, երեխուն կբերենք։ Բայց ես հիմա հարյուր տոկոսով գիտեմ՝ 500 գերի ունենք, իրենք ընդամենը 60 հոգունն են ցույց տալիս»,- ասաց նա։

Այժմ զինծառայողների ընտանիքներն ամեն ջանք գործադրում են, որպեսզի պարզաբանեն իրենց զավակների՝ գերության մեջ գտնվելու փաստը։ 

«Քանի որ մեքենան ու մարմինները չկան, մենք բոլորս մտածում ենք, որ գերի են։ Հինգս էլ պատրաստ ենք ամեն մի քայլի՝ եթե գերի է, ես պատրաստ եմ անգամ ինքս գնալ գերի, իմ տղան գա։ Մենք հիմա պատկան մարմիններից խնդրում ենք՝ եթե ունենք գերիներ, թող շտապ բերեն, որովհետեւ եթե մի գերի երկու տարի մնաց այնտեղ, այնքան դաժան են հետները վարվում, որ հետո երկար չեն ապրում։ Եթե իմ որդին կամ այլոք գերի են, թող շտապ բերեն»,- ասաց նա։

 

արցախյան պատերազմ հայ գերիներ Անհետ կորած զինծառայողներ

«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
Ավելին
Ավելին