Մեկ օրվա ընթացքում Իտալիայում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 18,040 դեպք։ Այսպիսով երկրում կորոնավիրուսային վարակի ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2 009 317-ի: Գրում է Russian.rt.com-ը։
Այդ մասին հայտնում է Rai News հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի Առողջապահության նախարարությանը:
Բացի այդ, Իտալիայում 24 ժամվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով վարակված 674 հիվանդ, ընդհանուր առմամբ երկրում վարակի զոհերի թիվը 67 894 է կազմում:
Ավելի վաղ Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն առաջարկել էր Եվրոպայում նույն օրը սկսել COVID-19 կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումներըը: