f

Անկախ

«168 ժամ». Նիկոլ Փաշինյանի երրորդ ու վերջին առաքելությունը


«168 ժամ» թերթը գրում է. «Ապագայի վերաբերյալ խոսակցությունը այսօրվա ամենակարևոր հարցերից է․․․ Հանրային-քաղաքական դիսկուրսը օր առաջ պիտի տեղափոխվի հենց այս հարթություն»,- երեկ Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա շարունակում է մարտահրավեր նետել հասարակությանը, որի դիմադրողականությունը փորձության է ենթարկվում  իր արտահայտած ամեն մի մտքից։ Նիկոլ Փաշինյանն իր իշխանության երկուսուկես տարիների ընթացքում հիմնավորապես ապականել է անցյալը՝ Հայաստանի պատմության մեկնակետը համարելով իր՝ իշխանության գալու «զրոյական կետը»։ Ամեն ինչ սկսելով ահա այդ «զրոյական կետից» ու հիմնավորապես ապականած լինելով անցյալը, նա ապականեց նաև Հայաստանի ու հայ ժողովրդի ներկան՝ հանձնելով Արցախը ու զոհելով 5000-ից ավելի հայորդիների։

Այսինքն՝ ընդամենը երկուսուկես տարիների ընթացքում նա կարողացել է ոչնչացնել մի ամբողջ ժողովրդի անցյալն ու ներկան ու այդքանից հետո իրեն թույլ է տալիս խոսել նաև ապագայի մասին։ Այդ մասին խոսելով՝ նա հասարակությանն առաջարկում է իրեն հնարավորություն տալ ապականելու նաև առանց այդ էլ մշուշոտ ապագան։ Երևի այն պատճառով, որ հասկացել է, կամ իրեն հասկացրել են, որ եթե խնդիր է դրված պետությունն ու ազգը ոչնչացնելու վերջնականապես, ապա անհրաժեշտ է պետությանն ու ազգին զրկել ոչ միայն անցյալից ու ներկայից, այլ նաև ապագայից։ Իր այդ ծրագիրը նա իրականացրել է հետևողականորեն ու մեթոդաբար՝ հիմքում ունենալով այն կանխադրույթը, որ անցյալ չունեցող պետությունը չի կարող ունենալ նաև ներկա, իսկ ներկայից զրկված ազգն ապագա չունեցող ազգ է, իսկ անապագա ազգերը, որպես կանոն, չեն ունենում նաև պետություն ու պետականություն։

Ժամանակային այս երեք հանգրվաններում՝ անցյալի և ներկայի հետ պատերազմում Նիկոլ Փաշինյանը հաղթել է։ Բայց նրա առաքելությունը վերջնական կհամարվի այն ժամանակ, երբ նա Հայաստանն ու հայ ժողովրդին կզրկի նաև ապագայից։ Հայ հասարակությունն առայժմ իր անհաղորդությամբ նրան հնարավորություն է տալիս իրագործելու այդ ծրագիրը, որովհետև նույնքան կրավորական է եղել նաև անցյալը պղծելու ու դրանով ներկան թունավորելու քաղաքականության հանդեպ։ Անցյալի ու ներկայի հանդեպ տարած հաղթանակներից հետո Նիկոլ Փաշինյանին մնացել է երրորդ ու ըստ ամենայնի վերջին՝ Հայաստանը նաև ապագայից զրկելու առաքելությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նիկոլ Փաշինյան պարտություն

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին