f

Անկախ

Այսօրվանից սկսած չեմ արձագանքելու ոչ մի գրառման, ոչ մի մեղադրանքի, ոչ մի ստահոդ տեղեկատվական «գրոհի». Դիանա Գալոյան


Սիրելի´ գործընկերներ, ուսանողներ, հարազատներ, այսօր, վերջապես, ՀՊՏՀ ռեկտորի «չարչարկված» հարցը ստացավ օրինական լուծում, և ընտրության արդյունքները հաստատվեցին ՀՀ կառավարության կողմից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Դիանա Գալոյանը, ում ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում ընտրության արդյունքները այսօր կառավարության որոշմամբ հաստատվեցին:

Նա, մասնավորապես, նշել է. «Ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել ընկերներիս և ուսանողներիս այս ամիսների ընթացքում կողքիս լինելու և ինձ աջակցելու համար: Չնայած բոլոր դժվարություններին` արդարությունը հաղթեց:

Սիրելինե՜րս, համավարակն ու պատերազմը առավել վառ ի ցույց դրեցին կրթության ու գիտության զարգացման ու բարեփոխման կարևորությունը մեր երկրում: Ներկա պայմաններում, մեզ` ոլորտի ներկայացուցիչներիս, ոչինչ չի մնում անելու, քան լծվելու մեր բուհը լավագույններից մեկը դարձնելու պատասխանատու գործին, որից մեզ ոչինչ չի կարող շեղել:

Այսօրվանից սկսած չեմ արձագանքելու ոչ մի գրառման, ոչ մի մեղադրանքի, ոչ մի ստահոդ տեղեկատվական «գրոհի», քանզի իրական կյանքը չի կարող պարտվել վիրտուալին, գործը չի կարող պարտվել պոպուլիզմին, ճշմարտությունը` ստին, սերը` չարությանը, և վերջապես` իրական Հայաստանը չի կարող պարտվել ֆեյսբուքահայաստանին:

Մերը` գործն է, արդյունք գրանցելը ու մենք միասին, անշուշտ, հաջողելու ենք!!!

P.S. Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանին և նախկին փոխնախարար Գ. Թամրազյանին սկզբունքայնության և աջակցության համար»:

Դիանա Գալոյան ՀՊՏՀ

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին