«Интерфакс» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ժամանակակից Ռուսաստանը հանրապետությանը ինքնիշխանության և անկախության կորստով ինտեգրում է հարկադրում: Գրում է Gazeta.ru-ն:
Նրա խոսքերով՝ Մինսկը հակված է տնտեսությունների, մարդկանց կյանքի և այլ ասպեկտների իրական ինտեգրմանը՝ առանց երկրի ինքնիշխանության և անկախության կորստի պարտադրման:
Նրա խոսքերով՝ Ռուսաստանի նախկին առաջնորդ Բորիս Ելցինի օրոք «բելառուսական կողմը միշտ նախաձեռնում էր Ռուսաստանի և Բելառուսի միջև իրական ինտեգրում», իսկ հետո, ինչպես նշել է Լուկաշենկոն, սկսվեց «անհասկանալի իրարանցում և քաշքշոց»:
«Այն օրերի բոլոր դժվարություններով հանդերձ, մենք գտնում էինք բարդ հարցերի լուծումներ: Երբ հարստացան, հատկապես Ռուսաստանը, սկսվեցին անհասկանալի իրարանցում ու քաշքշոց: Եվ, ինչպես ասացի, ինտեգրվելու պարտադրանք», - ընդգծել է Բելառուսի առաջնորդը: