f

Անկախ

Մանուկյան. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների դելիմիտացիան եւ դեմարկացիան պետք է բանակցությունների առարկա դառնան


Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների դելիմիտացիան եւ դեմարկացիան պետք է եռակողմ բանակցությունների առարկա դառնան: Այս մասին «ՄԿ»-ին տված հարցազրույցում ասել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Եռակողմ հայտարարությունը հանգեցրել է հրադադարի սահմանմանն ու տարածաշրջանում ռուսական խաղաղապահ առաքելության տեղակայմանը, ինչը մեզ համար կարեւոր է անվտանգության ապահովման տեսանկյունից: Այնուամենայնիվ, մեր ժողովուրդը չի համակերպվել եւ չի համակերպվի այդ համաձայնագրի հետ, չնայած մյուս կողմից՝ մենք հասկանում ենք, որ տվյալ պահին այն անհնար է վերանայել:

Կարծում եմ՝ պատերազմի ընթացքում հրադադարի հասնելը հնարավոր էր նաեւ ավելի շուտ եւ քիչ կորուստներով, սակայն նույնիսկ նոյեմբերի 9-ին կնքված փաստաթուղթը, իմ կարծիքով, չի համապատասխանում ճակատում ստեղծված իրավիճակին: Մեզնից շատերի համար անհասկանալի է, թե ինչու համաձայնագրում կետ չկա ճանապարհների մասին, որոնք անցնում են Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով: Միեւնույն ժամանակ, պետք է նշեմ, որ այդ եռակողմ փաստաթղթում կան բազմաթիվ անորոշություններ, որոնք հավելյալ բացատրության կարիք ունեն, հատկապես՝ հաշտեցման մեխանիզմների մշակման տեսանկյունից:

Օրինակ, ի՞նչ է նշանակում հապճեպ սկսված սահմանների դեմարկացիան եւ դելիմիտացիան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Ի՞նչ կապ ունի դա եռակողմ հայտարարության հետ: Բոլորին հայտնի է, որ սահմանների դեմարկացիան եւ դելիմիտացիան անցկացվում է մասնագետների կողմից համապատասխան պայմանագրերի եւ գործընթացների հիման վրա, եւ տեւում է տարիներ:Այդ եւ այլ հարցեր պետք է դառնան եռակողմ բանակցությունների առարկա»,-նշել է նա:

«Բնականաբար, Հայաստանը չի հաշտվի պարտության հետ: Սակայն դա չի նշանակում նոր պատերազմ: Հարկ է նշել, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ղարաբաղյան հարցը չլուծվեց, ընդհակառակը, այն էլ ավելի խորացավ: Մենք պետք է փորձենք խնդիրը կրկին մտցնել Մինսկի խմբի շրջանակում կարգավորման դաշտ: Հիշեցնեմ, որ 1994 թվականին խայտառակ պարտություն կրեց Ադրբեջանը, որը, սակայն, մտավ բանակցային գործընթաց: Մենք այսօր պետք է նույնն անենք»:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի հարձակումն անսպասելի չէր. դեռեւս մի քանի շաբաթ նախքան հարձակումն ակնհայտ էր՝ ինչ պետք է տեղի ունենար: «Չեմ կարող ասել՝ մեր հետախուզությունը տեղեկություններ ունե՞ր արդյոք նշված երկրների հետախուզական ծառայություններից: Եթե ուներ, ապա առավելեւս տարօրինակ է, որ սպասվող պատերազմը որեւէ կերպ չէր ազդել Նիկոլ Փաշինյանի քաղաքականության վրա պաշտպանության, դաշնակից պետությունների հետ փոխհարաբերությունների, ներքին քաղաքականության եւ այլ ոլորտներում: Դրա փոխարեն Նիկոլ Փաշինյանը զբաղվել է իր օպոնենտներին հետապնդելով»:

Մանուկյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 2.5 տարի շարունակ վատացրել է Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները՝ ի վիճակի չլինելով օգտվել մեր դաշնակցային հարաբերություններից: «Չնայած դրան՝ ես համարում եմ, որ Ռուսաստանը՝ որպես դաշնակից, իրականացրել է իր պարտավորությունները… Սակայն կա եւս մեկ հանգամանք. դաշնակից պետությունները միշտ միմյանցից ակնկալում են ավելին հոգեբանական առումով՝ չնայած հասկանում են, որ դաշնակիցը, բացի պարտավորություններից, ունի նաեւ սեփական քաղաքական շահերը, որոնք կարող են ոչ միշտ համընկնել մյուս կողմի շահերի հետ: Սակայն ներկայում մենք շատ բարձր ենք գնահատում տարածաշրջանում Ռուսաստանի դերն ու խաղաղապահ առաքելությունը»:

Վազգեն Մանուկյան սահմանների դելիմիտացիա

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին