f

Անկախ

Հայաստանը տարածաշրջանում կարևորագույն դեր էր կատարում, հարգված էր ամբողջ աշխարհում, հիմա Նիկոլը Հայաստանը հանում է քաղաքական քարտեզից.Վազգեն Մանուկյան


Տխուր օր է այսօր, չկան այն վառվռուն աչքերը, այսօր հավաքվել ենք, որ հիշատակենք մեր հերոսներին, որոնք նահատակվեցին՝ պաշտպանելով մեր հայրենիքը, մեր ժողովրդին և մեր պատիվը։ Այս մասին  Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում հայտարարեց  Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

 

Նա հայտարարեց, որ Արցախյան առաջին պատերազմի մասնակիցների ու զոհվածներից շատերի հետ մտերիմ է եղել, զրուցել են ռազմաճակատում, խարույկների մոտ, փողոցներում։

«Իրենք երազանք ունեին, պատգամ են թողել։ Այդ երազանքն էր, որ կառուցվի ազատ, անկախ, հզոր, ազդեցիկ երկիր՝ Հայաստան՝ Արցախի հետ միասին, որտեղ կյանքը լինի արդար, բարեկեցիկ, բայց բարեկեցիկ ոչ թե ընտրյալների, այլ ամբողջ ժողովրդի համար, որ իրենք հպարտանան իրենց երկրով, մրցեն ուրիշ երկրների հետ։ Նույն մտքերով էին տոգորված նաև այն տղաները, որոնք գնացին այս պատերազմ և զոհվեցին, այն զինվորները, սպաները, կամավորները, որ հենց առաջին կոչով գնացին պատերազմ և զոհվեցին»,-հայտարարեց Մանուկյանը։

 

Նա նշեց, թե այս պատերազմն անվանում է տարօրինակ, բայց շատերը, իր խոսքով, արդարացի անվանում են ծախված պատերազմ։

«Այս պատերազմը կարող էր չլինել․ կա՛մ մեծ տգիտություն, կա՛մ մեծ դավաճանություն էր պետք բոլոր բանակցությունները տապալելու, բոլոր դաշնակիցներին կորցնելու, դիմացինին գրգռելու համար։ Երբ պատերազմը սկսվեց, մենք կարող էինք հաղթել, չնայած, մինչև պատերազմը  պետք էր անել այն աշխատանքները, որոնք չարվեցին, բայց անհրաժեշտ էին»,-ասաց նա։

Մանուկյանը նշեց, թե որոշ մարդիկ հայտարարում էին, որ 2,5 տարին քիչ ժամանակ էր։

«90-ականներին մենք 2,5 տարում 0-ից բանակ սարքեցինք և խայտառակ պարտության  մատնեցինք Ադրբեջանին։ Այս նույն վիճակում Ադրբեջանն էր՝ խայտառակ պարտություն էր կրել։ Նույնիսկ, եթե պատրաստված չէինք, ծայրահեղ դեպքում կարելի էր շուտ կնքել այդ պայմանագիրը, շուտ կնքել պատերազմի վերջը, և կունենայինք քիչ կորուստներ։ Մենք ինչ վիճակում հայտնվեցինք՝ անիշխանություն, անտերություն․ պատերազմը չկա, բայց մենք շարունակում ենք տալ և տալ․ եթե այսպես շարունակվի, շուտով աշխարհի քաղաքական քարտեզից կա՛մ կվերանա Հայաստանը, կա՛մ կդառնա այնպիսի խղճուկ բան, որ ոչ մեկը ուշադրություն չի դարձնի։ Այդպիսի պետությունը չի կարողանա նաև իր ժողովրդի բարեկեցությունն ապահովել, մենք հիմա գլորվում ենք այդ ճանապարհով»,-ասաց նա։

Մանուկյանը հայտարարեց, թե Հայաստանը տարածաշրջանում կարևորագույն դեր էր կատարում, հարգված էր ամբողջ աշխարհում, հիմա Նիկոլը Հայաստանը հանում է քաղաքական քարտեզից։ «Ես համոզված եմ՝ մենք նորից ոտքի ենք կանգնելու, կարողանալու ենք մեր իրավունքները պաշտպանել»,-ասաց նա։

Վազգեն Մանուկյան ելույթ Տեսանյութեր Հայրենիքի փրկության շարժում

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին