f

Անկախ

Նիկոլ Փաշինյանը ամեն գնով փորձում է վերջնականապես թաղել ոչ միայն Արցախի հարցը, նաև զրկել Հայ ազգին վիճարկելու իր պատմական հայրենիքի կորուստը, պահանջելու ցեղասպանության հետևանքների վերացում


Նիկոլը փորձում է իր ստորագրածն ու արածը դարձնել անշրջելի։ Փորձում է անշրջելի իրավական ստատուս տալ եղածին, անգամ ՀՀ սահմանների հարցում, որպեսզի այլևս զրկի Հայ ազգին իր Հայրենիքն արդարացիորեն պահանջելու իրավունքից։ Կարելի է ենթադրել, որ նա իր «հոգևոր հայրիկի»՝ ԼՏՊ-ի արժանի ժառանգորդն է, և մշտապես ճիշտ դուրս գալու մոլուցքն է նրա քայքայիչ գործունեության հիմնական մոտիվացիան։ Կարելի է ենթադրել, որ ինչպես Լևոնն էր ամեն ինչ անում հողերը տալու համար, որպեսզի վերջում ասի՝ տեսա՞ք ես ճիշտ էի, նույնկերպ և Նիկոլն է տառապում այդ մոլագար ախտով...

Բայց կասկածում եմ, որ նրա գլխավոր մոտիվացիան դա է...

Չի կարող հայ մարդը, որը խելագար չէ, միայն իր ճիշտ դուրս գալու համար վառի սեփական տունն ու ազգի հազարամյակների պատմությունը։ Չի կարող հայ մարդը, իր իսկ ձեռքով դիտմամբ և նախապես կանգնեցնի սեփական ազգի գերեզմանաքարը...

Տեսնելով Նիկոլի հետևողականությունը՝ ո՛չ միայն պարտությունն ապահովելու, այլ հատկապես՝ այդ պարտությանն ու կորուստներին իրավական անշրջելի ստատուս հաղորդելու հարցում, հակված եմ կասկածի տակ առնելու նրա ծագումը....

Նման հետևողականություն կարող է ցուցաբերել միայն ու միայն հայ ազգի թշնամին...

Թե՛ կորուստները, թե՛ Արցախի կարգավիճակը, թե՛ Հայաստանի սահմանների հարցը...բոլորը կարելի է քննարկել, կարելի է ստատուս քվոն վիճարկել, վերջապես փոխել կարելի է պատկերը... Մենք թեկուզ մի դար է, բայց չենք փակել Ցեղասպանության հարցը՝ սպասելով հարմար ժամին...

Տարածաշրջանը եռում է, և ցանկացած պահի հնարավոր է նոր պատերազմ, որի դեպքում կարելի է փորձել շտկել վիճակը, հետ բերել կորուստները, նույնիսկ՝ ավելին ազատագրել։ Դա կարող է լինել վաղը, կարող է լինել մի տարուց կամ տաս, էական չէ, բայց դրա հնարավորությունը կա, քանի դեռ հարցը բաց է...

Իսկ Նիկոլ Փաշինյանը ամեն գնով փորձում է վերջնականապես թաղել ոչ միայն Արցախի հարցը, այլ նաև զրկել Հայ ազգին վիճարկելու իր պատմական հայրենիքի կորուստը ու պահանջելու ցեղասպանության հետևանքների վերացում...

Անկախության հռչակագրում առաջին կետով հղում է արվում Առաջին Հանրապետության իրավահաջորդությանը, որը հնարավորությունների լայն դաշտ է ստեղծում ԱՊԱԳԱՅԻ Հայաստանի համար, իսկ Նիկոլ Փաշինյանը հենց այդ ապագայի Հայաստանն է հիմա փորձում թաղել.... Ներկա Հայաստանի թաղումը նա արդեն իսկ ստորագրել է։ Իսկ հիմա հետևողականորեն փորձում է զրկել հայ ազգին այն վիճարկելու և իր արդար իրավունքները պահանջելու հնարավորությունից....

Հենց դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանի՝ յուրաքանչյուր ավել րոպե մնալն աթոռին՝ ուղիղ կերպով վտանգում է ո՛չ միայն մեր ազգի ու պետության ներկան, այլ հատկապես՝ ապագան։ Հենց դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը րոպե առաջ պետք է հեռացվի կառավարման ղեկից...

Զաքար Խոջաբաղյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Արցախ վարչապետի հրաժարական

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
Տոկաեւը ողջունել է ԱԳ ղեկավարների բանակցություններն Ալմաթիում անցկացնելու Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում». Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Վայոց ձորում հրդեհ է բռնկվել «Mercedes» կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Ավելին
Ավելին