f

Անկախ

Կարևոր ու առաջնային են բանակն ու կրթությունը։ Եթե ուզում ես ազգային, ժողովրդավարական պետություն կառուցել, պիտի ունենաս ուժեղ բանակ և համարժեք կրթություն․Վազգեն Մանուկյան


ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունում այսօր տեղի է ունեցել հանդիպում Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ: Իր ելույթում Մանուկյանը խոսել է մեր երկրի ներկայի ու ապագայի մասին։

Ի՞նչ կարևոր արձանագրումներ է նա արել․

1․ 2018 թվականի փոփոխությունների առաջին իսկ պահերից շատերը հասկացան, որ մեր երկիրն այն ճանապարհով չի գնում, որը կբերի զարգացում և առաջխաղացում: Ընդհակառակը, կառուցվում էր ոստիկանական պետություն, ազգային արժեքները ոտնահարվում էին, հարվածներ էին ստանում Արցախի և Հայաստանի բանակները։ Ի վերջո ստացանք պատերազմ։

2․ Պատերազմի սկիզբն այն պահին չէր, որ պետք է լիներ: Պատերազմի ընթացքն այնպիսին չէր, որ պետք է լիներ: Պատերազմն այսպես չէ, որ պետք է ավարտվեր և նույնիսկ պատերազմի ավարտը չէր համապատասխանում այն փաստաթղթին, որը ստորագրվեց: Այս ամենը կարելի է համարել պատահականությունների, տգիտության, բնավորության հետևանք, բայց սովորաբար այդքան զուգադիպություններ չեն լինում:

3․ Մենք ունեցանք հսկայական մարդային ու տարածքային կորուստներ։ Բայց մենք մի ուրիշ ֆունդամենտալ կորուստ էլ ունեցանք՝ մեր ինքնավստահությունը: Առաջ Հայաստանն այս տարածաշրջանում մի պետություն էր, որի հետ հաշվի էին նստում։ Հիմա այդ ամենը զրոյացավ։

4․ Պատերազմի ակտիվ մասն ավարտվեց, բայց պատերազմը դեռ շարունակվում է: Դրա մասին են վկայում նաև վերջին գերեվարությունները, տարածքային կորուստները։ Տպավորություն է, որ մենք չունենք բանակ և պաշտպանություն:

5․ Այս իշխանությունը պետք է հեռանա։ Եթե չհեռանա, Հայաստանն ամեն օր նոր կորուստներ է ունենալու։

6․ Ոչ մի երկիր չի նստի լուրջ բանակցությունների նման ղեկավարի հետ, էլ ուր մնաց Ադրբեջանի ղեկավարությունը: Նրանց կողմից հիմա միայն ծաղր ու արհամարհանք է, ուրիշ ոչինչ։

7․ Երկիրն այս աղետին հասցրած մարդը շարունակում է կառչած մնալ իր աթոռին։ Նա վախենում է այն պատասխանատվությունից, որը պետք է կրի աթոռից հրաժարվելուց հետո:

8․ Շարժումը փորձում է հասնել իշխանության հեռացմանը: Շատերը նունիսկ դժգոհ են, որ շարժումը վճռական քայլերի չի գնում: Մինչդեռ մարդանց մի զգալի մասը շատ վճռական է տրամադրված:

9․ Ժողովրդի մի մասը դեպրեսիայի մեջ է, և չի կարելի նրան մեղադրել։ Նրան հասցրել են այդ վիճակին։ Ժողովրդի մի հսկայական հատված էլ դեմ է այս իշխանությանը, բայց ակտիվորեն չի մասնակցում ցույցերին։

10. Մի շահարկում կա՝ եթե Նիկոլը գնա, գալու են «հները»: Այս տարիների ընթացքում նախկին իշխանությունների նկատմամբ այնպիսի ատելություն է սերմանվել, որ զարմանալի ձևով մարդկանց համար նույնիսկ հայրենիքի կորուստն ավելի ներելի է, քան հների վերադարձը:

11. Ուժի միջոցով իշխանություն փոխելը դժվար չէ, բայց պետք է ձևավորել լեգիտիմ իշխանություն, որի հետ աշխարհը հաշվի կնստի։

12. Ինչո՞ւ պետք է ձևավորվի ժամաակավոր կառավարություն։ Եթե մարդը հայրենիք կորցնելուց հետո չի հեռանում, նա ազատ ու արդար ընտրություններ երբեք չի կազմակերպի։

13. ժամանակ է պետք, որ հայաստանյան կուսակցությունները ոտքի կանգնեն ու պատրաստվեն արտահերթ ընտրությունների: Ժամանակավոր կառավարությունը կտա դրա հնարավորությունը։

14. Մեկ տարին պետք է, որ նոր կառավարությունը կայունացնի երկրի վիճակը, արագորեն լուծի հրատապ հարցերը և համախմբի բոլոր ուժերին։

15. Այդ մեկ տարում պետք է դրվեն նաև Հայաստանի ապագա ընթացքի հիմքերը։ Ի՞նչ պետություն ենք ուզում կառուցել, ո՞րն է մեր գաղափարախոսությունն ու տեսլականը։

16. Ինձ համար կարևոր ու առաջնային են բանակն ու կրթությունը։ Եթե ուզում ես ազգային, ժողովրդավարական պետություն կառուցել, պիտի ունենաս ուժեղ բանակ և համարժեք կրթություն:

Վազգեն Մանուկյան ՀՀ ԳԱԱ Հայրենիքի փրկության շարժում ՖԲ Գրառում խմբագրի ընտրանի

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին