f

Անկախ

Վաղ կենսաթոշակի մասին օրենքից մինչև հանրաքվե


«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը գրում է.

2019թ. դեկտեմբերի 27-ին ՀՀ նախագահը, անտեսելով Սահմանադրության պահպանման իր լիազորությունը, ստանձնելով պասիվ դիտորդի դեր, ստորագրեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման տխրահռչակ օրենքը: 

Օրենքի գործողության ժամկետ էր սահմանված երկու ամիսը, և փաստացի այսօր այն արդեն լրանում է՝ մինչև ժամը 18-00։ Օրենքում առկա իրավական և բարոյական խնդիրներին մենք բազմիցս ենք անդրադարձել։ Եվ թեև Սահմանադրության կոպիտ խախտումներով ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի համապատկերին այս հարցը ստվերվել է, այնուհանդերձ չենք կարող չարձանագրել, որ ՍԴ դատավորները, որոնց վրա տարածվում էր օրենքը և որոնցից այսօրվա իշխանությունները փորձում են ամեն գնով ազատվել, փաստեցին իրենց բարձր պրոֆեսիանալիզմը, ըստ էության՝ չփոխանակեցին իրենց մասնագիտական բարոյականությունը առաջարկվող «կաշառքի» հետ։ Նրանք իսկական քաղաքացիներ են. հենց նման պայմաններում է կայանում քաղաքացին՝ որպես ինստիտուտ։

Այսօրվա իշխանության ներկայացուցիչներից շատերը դժվար կհասկանան այս քայլը, քանի որ նրանք բարձրաձայն խոսում են իրավական պետության մասին, սակայն մասնակցում են ամեն գնով ՍԴ դատավորներից ազատվելու հակաիրավական, հակասահմանադրական գործընթացին, իսկ որպես «երազած» դատական համակարգ պատկերացնում են յուրայիններով համալրված և կցորդ դատարանը։

Այսօր կարող ենք արձանագրել, որ ՍԴ դատավորներից յուրաքանչյուրի վարքագիծը սահմանադրական արդարադատությանը պատվով ծառայելու օրինակ կարող է լինել։ Վարքագիծ, որը զերծ էր ավելորդ աղմուկից և պաթոսից։ Բարեբախտաբար, հանրության բավականին լայն շրջանակներ պաշտպանեցին նրանց դիրքորոշումը՝ ստեղծելով արդյունավետ հանրային վահան՝ այսօրվա հակաօրինական միջավայրում։

Բայց առջևում ՍԴ դատավորներին սպասում է նոր փորձություն։ Առաջիկա ամսվա ընթացքում նրանք արժանանալու են էժան հռետորաբանության, ասվելու են բաներ, որոնք սովորաբար հրապարակային գործիչներն իրենց թույլ չեն տալիս։ Հերթական անգամ թիրախավորվելու են ՍԴ դատավորները, պարզվելու է, որ Սահամանադրական դատարանը «ուղիղ և սարսափելի սպառնալիք է ժողովրդավարության համար և այսպիսի Սահմանադրական դատարանը ձեւավորվել է Հայաստանում ժողովրդավարության զարգացում թույլ չտալու համար», և որ շուտով ՍԴ-ն ազատելու է բոլոր կոռուպցիոներներին։ Թշնամի են հռչակվելու բոլոր նրանք, ովքեր չեն կիսում հանրաքվեի միջոցով ՍԴ դատավորներից ազատվելու «փայլուն» գաղափարը։

Հանրաքվեն վերածվելու է թշնամանքի քարոզի, արմատական պառակտման, պետականության հետ ոչ մի կապ չունեցող միջոցառման, իսկ երկիրը ներսից քայքայելու վնասն անհետևանք չի մնալու. այն կարող է երկար և ավերիչ ազդեցություն ունենալ։ 

Հանրաքվեի օրն էլ կանցնի, բայց նստվածքը մնալու է։  Մեր պետությունը հայտնվելու է միջազգային կառույցների թիրախում, իսկ մի փուլ հետո սկսվելու է նաև իրավական գործընթաց։ Միջազգային կառույցների՝ արդեն իսկ եղած արձագանքներին հաջորդելու են ավելի կոշտ արձագանքներ, իսկ հանրաքվեի սահմանադրականությունը դառնալու է իրավապահների քննության առարկա։

Եվ վերջում կմնա էլի միջազգային կառույցների անաչառությունը կասկածի տակ դնելու, այդ կառույցներից պատասխան պահանջելու, տարբեր մանիպուլյացիաների դիմելու, ձևակերպումները բոլորովին այլ ենթատեքստով ներկայացնելու, առավել անցանկալի դրույթները «մոռանալու» և հանրությունից թաքցնելու գործելաոճը, սակայն դրանից, մեծ հաշվով, շատ բան չի փոխվի։ 

Ամփոփելով՝ մեկ անգամ ևս գնահատենք բոլոր այն դատավորների կեցվածքը, որոնք զգացին պահի լրջությունը և կարողացան չտրվել հեշտ լուծման գնալու գայթակղությանը։ Սահմանադրական դատարանի դատավորը, մեծ հաշվով, պետք է կարողանա իրողությունները դիտարկել «ժամանակից դուրս», և նրանք վարվեցին հենց այդպես։

«Այլընտրանքային նախագծեր խումբ» Էլինար Վարդանյան

Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
Ավելին
Ավելին