Անդրեյ Ղուկասյանն ազատվեց Լոռու մարզպետի պաշտոնից: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 17-ի նիստում:
Նիստի օրակարգում է Լոռու մարզպետի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արամ Խաչատրյանին նշանակելու հարցը:
Անդրեյ Ղուկասյանը հայտարարել էր, որ գործունեությունը շարունակելու է կուսակցական մակարդակով: