f

Անկախ

Կազմակերպված բարդակ՝ հանուն լավ վերնագրի. ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյան


ԵՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը գրառում է կատարել մարտական գործողությունների մասնակից ուսանողների` այս կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման հետ կապված խնդիրների վերաբերյալ: Գրառումը ստորև.

Դեկտեմբերի 10-ին Կառավարությունը ընդունեց միջոցառման ծրագիր, որով պետք է փոխհատուցվի մարտական գործողությունների մասնակից ուսանողների այս կիսամյակի ուսման վարձը։ Ըստ ծրագրի՝ ուսանողը մարտական գործողություններին իր մասնակցությունը կարող է հավաստել զինկոմիսարիատի կողմից տրամադրվող տեղեկանքի կամ զինգրքույկում համապատասխան նշման միջոցով։

Հիմա առաջացել է մի շատ կանխատեսելի իրավիճակ։ Պատերազմին մասնակցած ուսանողները տեղեկանք վերցնելու համար գնում են զինկոմիսարիատ, սակայն այնտեղ նրանց չեն տրամադրում տեղեկանք՝ ասելով, որ նույնականացման խնդրի պատճառով չեն կարող տրամադրել, բացի այդ՝ չունեն նման հրաման:

Ես այս հարցով զանգում եմ ԿԳՄՍ Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչություն՝ պարզաբանում ստանալու նպատակով: Ստանում եմ հետևյալ պատասխանը.«Մենք տեղյակ ենք խնդրից, և նույնիսկ նախնական քննարկման ժամանակ իմացել ենք, որ այդ խնդիրը լինելու է, և հույս ունենք որ ՊՆ֊ն լավագույն դեպքում հունվար ամսին տեղեկանքի կամ զինգրքույկի նշման խնդիրը կլուծի։ Նախարարության խնդրանքով բուհերը այս կիսամյակ չեն պահանջի ուսման վարձ այն ուսանողներից, ովքեր ծրագրի հավանական շահառու են»:

Ի՞նչ է ստացվում: Բուհը ստիպված է լինելու ընդառաջել գրեթե բոլոր դիմողներին, քանի որ չունի նույնականացման արդյունավետ գործիք՝ պարզելու համար, թե արդյոք դիմողը մասնակցել է ռազմական գործողություններին: Բուհի բյուջեի նախատեսվող մուտքերը չեն ապահովվելու, որի արդյունքում մեծանալու են ֆինանսական խնդիրները: Իսկ թե պետությունը, երբ կտրամադրի տեղեկանքը և կփոխհատուցի ուսման վարձը, հայտնի չէ:

Կառավարություն փաստորեն հաստատեց ծրագիրը, ստացավ մամուլում լավ վերնագրեր ու ծափահարություններ, սակայն ծրագրի իրագործումը թողեց բուհերի վրա՝ առաջացնելով նոր խնդիրներ:

Եվ այս գործելաոճը նորություն չէ: Կորոնավիրուսից իրապես տուժած ուսանողներին աջակցելու փոխարեն Կառավարությունը նախընտրել լավ վերնագիրը «Խրախուսում ենք լավ սովորողին», ինչի արդյունքում բազմաթիվ տուժված ուսնողներ չկարողացան վճարել վարձը և ԵՊՀ-ն ստիպված 55 մլն դրամի փոխհատուցում իրականացրեց, ինչի դիմաց էլ հետագայում կրճատվեցին առաջադիմության զեղչերը: Այստեղ են ասում. «Ունքը ուղղելու տեղը աչքն էլ հետը հանեցին»:

Ես ամեն ինչ անելու եմ, որ պատերազմին մասնակցած յուրաքանչյուր ուսանող ստանա արժանի փոխհատուցում: Բայց պետության նման գործելաոճի պայմաններում մի խնդիր լուծելով ստեղծելու ենք նոր խնդիր:

ԵՊՀ Դավիթ Ափոյան

Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Ինչպես են մարսում Հայաստանը. ForPost
«Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Ավելին
Ավելին