f

Անկախ

Մտահոգվեք ոչ թե Սփյուռքի, այլ Սորոսի կառույցների միջատմությունից. Դերենիկ Մելիքյան («Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր)


Անցնող շաբաթների ընթացքում սփյուռքահայ բազմաթիվ ազգային-հասարակական կառույցներ, ինչպես և քաղաքական կուսակցություններ հայաստանյան հետպատերազմական ճգնաժամային իրավիճակի առնչությամբ հանդես եկան պաշտոնական կոչ-հայտարարություններով, որոնցում գերազանցապես առաջարկվում-պահանջվում էր վարչապետի և նրա գլխավորած իշխանախմբի հրաժարականը: Այս իրողությանը զուգահեռ, ահա, լրատվություն է տարածվում, թե Հայաստանի իշխանախումբը, մտահոգված այդ կոչ-հայտարարություններից, սփյուռքյան երկրներում աշխատող դեսպանություններին հրահանգել է տվյալ երկրներում առկա հայ համայնքներին համոզել, որպեսզի զերծ մնան նմանօրինակ դիրքորոշումներից ու դրանք բարձրաձայնել-հրապարակելուց:

Անկախ նրանից, թե որքանով է այս լրատվությունը համապատասխանում իրականությանը, փաստը մնում է այն, որ Հայաստանի իշխանախմբի վերը նշված մտահոգությունները, եթե ոչ պատկան դեսպանությունների, ապա տվյալ համայնքներում (ներառյալ իրանահայ համայնքը) առգո որոշակի երկրպագու տարրերի կողմից շրջանառության մեջ են դրվում:

Մեր խնդիրը, սակայն, այդ երկրպագուների առկայությունը կամ թեր ու դեմ և ձեռնպահ կեցվածքն ու դիրքորոշումը չէ, այլ տվյալ դեպքում դիրքորոշման այն «հիմնավորումը», որով պնդելով պնդում են, թե «Սփյուռքը չպետք է միջամտի հայաստանյան ներքաղաքական հարցերին»:

Պարոնա՛յք մտահոգվողներ, հարկ չկա նույն նժարի վրա դնել զուտ ներքաղաքական հարցերը համահայկական, համազգային ընդհանրական հարցերի հետ:

Սփյուռքն ու սփյուռքահայը ոչ միայն իրավունք ու իրավասություն, այլև մանավանդ բարոյական, ազգային, քաղաքական անբեկանելի պարտավորություն ունեն մտահոգվելու և նույն մտահոգությունը փարատելու համար մինչև իսկ միջամուխ լինելու (անուղղակիորեն անշուշտ) ներհայաստանյան խնդիրներին, հատկապես երբ դրանք կրում են՝

- ոչ թե իշխանական, այլ պետական, այն էլ անվտանգային,

- ոչ թե ՀՀ ներքին սոցիալ-քաղաքական, այլ համազգային,

- ոչ թե լոկ ՀՀ քաղաքացու, այլև համահայկական նշանակությամբ ողջ հայության ազգային արժանապատվության մակարդակ ու տարողություն…

Հենց այդ հիմքերից է բխում 8 միլիոնանոց Սփյուռքը, երբ միևնույն Հայաստանի շահերից ելած՝ աշխարհով մեկ հօգուտ ՀՀ արտաքին քաղաքականության լոբբինգ է անում, դրամահավաք ու թելեթոն է կազմակերպում և, որ թարմագույն օրինակն է, եվրոպական մայրուղիներ է փակում՝ ի շահ Հայաստանի ու Արցախի պատերազմական ողջ ժամանակաշրջանում:

Այնպես որ հարգելի մտահոգներ, հարկ չկա «մտահոգվելու» սփյուռքյան կառույցների՝ «Հայաստանի ներքին հարցերում միջամտելուց»:

Խորհուրդ կտայինք նախևառաջ մտահոգվեք (թեև շատ ուշացած) արդեն 2.5 տարի ու դեռ դրանից տարիներ առաջ Հայաստան երկիր ներխուժած ու ներքին բոլոր մակարդակների կարգուսարքը թունավորած սորոսական միջամտություններից, որոնց արդյունքում, ահավասիկ, հայրենի երկիրը կանգնած է կործանման անդունդին:

 

Մտահոգվեք ոչ թե Սփյուռքի, այլ Սորոսի կառույցների միջատմությունից. Դերենիկ Մելիքյան («Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր)

 

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ Սորոսի հիմնադրամ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին