f

Անկախ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը վաղը հրաժարական կտա


Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը վաղը հրաժարական կտա։ Այդ մասին նա ասել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում` միաժամանակ շեշտելով, որ կշարունակի իր անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Չի բացառում, որ առաջիկայում կանցնի այլ պաշտոնի։

«Ես վաղը պատրաստվում եմ հրաժարականի դիմում ներկայացնել, և այդ որոշումն ընդունվել է քաղաքական թիմի ներսում, և փոփոխությունները, որոնք որ տեղի են ունենում, գուցե այդ փոփոխությունը դրա տրամաբանական շարունակությունն է: Հրաժարականից հետո մնալու եմ թիմի մեջ և սատարելու եմ ամբողջությամբ կառավարությանը` հետագայում չբացառելով որևէ այլ պաշտոն զբաղեցնելը», - ասել է մարզպետը:

Հարցին, թե՞ ինչ նկատի ունի` ասելով ստեղծված իրավիճակը հաշվի առնելով է նման որոշում կայացրել, պատասխանեց. «Չեմ կարող ես այդ պատասխանը տալ, այո, որոշվել է թիմի ներսում, որևէ կոնկրետ հանգամանքի հետ կապված չէ, և քաղաքական որոշումը թիմի ներսում ընդունելուց հետո ինձ առաջարկվել է հրաժարականի դիմում ներկայացնել, որը ես ընդունել եմ, և վաղը, ինչպես նշեցի, պատրաստվում եմ հրաժարականի դիմում ներկայացնել»:

Իսկ այլ աշխատանք առաջարկվե՞լ է, մարզպետն ասաց. «Առաջարկներ եղել եմ, բայց ես ինքս եմ խնդրել մի փոքր ընդմիջում հանգստանալու համար, և այդ ընդմիջումը, այս պահին չեմ կարող ասել, թե ինչքնա կտևի, համենայն դեպս կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունն ինձ համար կար, և ես վերցրել եմ այդ ժամանակահատվածը»:

Հիշեցնենք, որ  օրեր առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության, Լոռու մարզից ընտրված պատգամավոր Արամ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ հրաժարվում է պատգամավորական մանդատից և աշխատանքը կշարունակի գործադիրում՝ առանց հստակեցնելու, թե ինչ պաշտոն է ստանձնելու։ Ըստ շրջանառվող տեղեկությունների հենց նա է դառնալու Լոռու մարզպետ:

Անդրեյ Ղուկասյան հրաժարական

Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Այս պահին Գյումրիի ավտոերթը շարժվում է դեպի Աբովյան,ուղիղ
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Մարդկանց վրա թքելը փողոցային չէ՞, բա տաճարը չհաղթի՞ այդ փողոցին․ Բագրատ Սրբազան
Գալիս ա․․․Քայլերթը դեպի Երևան,ուղիղ
Նիկոլն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. զոհվածի մայր
Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Եթե գա նոր իշխանություն, կարելի է փրկել ամեն ինչ, կարելի է հետ բերել Արցախը. արցախցի
Շարժումը համազգային է, դիմավորենք Սրբազանին Երևանի մատույցներում․ Չալաբյանը և Գասպարյանը Երևանի մուտքի մոտ են
Նիկո'լ, տես ինչ եմ ասում քեզ, հանկարծ դիմես բռնության, հանցանքդ ավելի մեծ է լինելու. արցախցի
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով
Կառավարությունը գումար հատկացրեց «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքների համար
Մամուլի շենքի վերելակը կփոխարինվի. Կառավարությունը 11,7 մլն դրամ հատկացրեց
Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է ելել ուղերձով
Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երեւանից շարժվում են դեպի Աբովյան․ ուղիղ
Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Փոփոխություններ են եղել երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Ավելին
Ավելին