f

Անկախ

Եթե Փաշինյանը չհրաժարվեր պատերազմն ավելի արագ ավարտելու առաջարկից, Շուշիում կպահպանվեր հայկական վերահսկողությունը․ Byline Time-ի անդրադարձը


Արցախյան հակամարտությունը լուսաբանող կանադացի լրագրող Նիլ Հաուերը Byline Times-ում հրապարակված հոդվածում, մեջբերելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նոյեմբերի 17-ին տված հարցազրույցը, նշում է, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմը կարող էր ավարտել եռակողմ պայմանավորվածության ձեռքբերումից ավելի շուտ՝ հայկական կողմի համար ավելի շահեկան պայմաններով և ավելի քիչ զոհերի գնով։

Հաուերը մատնանշում է, որ եթե Փաշինյանը չհրաժարվեր պատերազմն ավելի արագ ավարտելու առաջարկից, Շուշիում կպահպանվեր հայկական վերահսկողությունը. մինչդեռ այդ քաղաքի կորուստը նշանավորեց պատերազմի փաստացի ավարտը։

«Ապշել կարելի է։ Մի քանի շաբաթ անց նա շատ ավելի վատ պայմանավորվածություն է ձեռք բերել, և ավելի վաղ առաջարկված տարբերակը չընդունելու նրա որոշումը հանգեցրել է անհամար մարդկային կորուստների»,- ասել է Քարնեգի հիմնադրամի Ռուսաստան և Եվրասիա ծրագրի ավագ գիտաշխատող Փոլ Ստրոնսկին՝ հոկտեմբերի 20-ին Փաշինյանի՝ ավելի շահեկան պայմանավորվածությունից հրաժարվելու մասին: Նրա խոսքով՝ Փաշինյանը կարծել է, որ պայմանավորվածության ձեռքբերումը չի կարող «քաղաքականապես վերապրել»։

«Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը նշել է, որ Փաշինյանը հասկանում էր, որ դա լուրջ պարտություն կլինի Հայաստանում և նա «հավանաբար հույս ուներ, որ ռազամական իրավիճակը կբարելավվի, բայց հակառակը տեղի ունեցավ»։

Հոդվածագիր Հաուերի խոսքով՝ «Փաշինյանի համար գործարքից հրաժարվելը մի բան է,  Ալիևի համար դա ընդունելը, հաշվի առնելով նրա հետևողական մաքսիմալիստական հռետորաբանությունը՝ այլ բան։ Միանգամայն հնարավոր է, որ նույնիսկ Ադրբեջանի նախագահն անձամբ չէր սպասում այն ռազմական հաջողությունները, որոնք գրանցեց այս պատերազմի ընթացքում»։

Ինչպես նշել է Լուկյանովը, Ալիևը, հավանաբար, չէր էլ մտածում, որ կկարողանա 7 շրջաններից ավելի առաջ գնալ։

«Ռազմատենչ հռետորաբանությունը, այս հակամարտության մեջ հազվադեպ է արտացոլել իրական մտադրությունները»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Նիկոլ Փաշինյան Արցախի Հանրապետություն համաձայնագիր հրադադարի մասին

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին