f

Անկախ

Մենք հիմա դեմարկացիա սկսենք, մի քանի հազար հեկտար կորցնելու ենք. Վազգեն Մանուկյան


ԽՍՀՄ-ի եւ Թուրքիայի միջեւ հայ-թուրքական այսօրվա սահմանի դեմարկացիան տեւել է 3 տարի՝ 1968-1971 թվականներին, իսկ հիմա GPS-ով փորձում են 5 րոպեում դեմարկացիա անել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, «Հայրենիքի փրկության ճակատի» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ մտավորականների հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը:

Նա դիմելով Վազգեն Մանուկյանին, ասաց. «Թուրքերը Արցախի հարցը լուծել են իրենց օգտին, հիմա թուրքական պաշտոնական հռետորաբանությունը հետեւյալն է՝ Հայաստանը պետք է հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից եւ դա է լինելու սահմանները բացելու գինը: Մեր իշխանությունները հայտարարում են, որ ուզում են բացել սահամնը: Այստեղից կարո՞ղ ենք ենթադրել, որ մեկ առավոտ հայ ժողովուրդը բախվելու է հերթական «անակնկալին», որ Հայաստանը հրաժարվում է Ցեղասպանության միջազգային ճանաչումից»:

Ի պատասխան Վազգեն Մանուկյանն ասաց. «Դեմարկացիան շատ բարդ, իրավաբանական պրոցես է, GPS-ով էլ սահմաններ աշխարհում երբեք չեն գծվում, հատկապես, երբ ադրբեջանցիները շատ լավ աշխատել են ու մենք բան չենք արել:

Սահմանազատման ժամանակ երկկողմանի հանձնաժողով է ստեղծվում, որոշվում են որոշ կետերի կոորդինատները, հետո գրվում է կոորդինատից կոորդինատ սահմանը, պետք է անցնի գետի ափով, թե ինչպես, որից հետո լինում է դելիմիտացիա, հետո կրճատում են կամ ասում են՝ այս կողմ իջեցնենք, որովհետև արոտավայր է, հետո այն հաստատվում  է և սահմանը ճշտվում է: Դա հսկայական պրոցես է, եթե մենք հիմա դա սկսենք, մենք մեզ կորուստ ենք ունենալու և մի քանի հազար հեկտար կորցնելու ենք: Հիմա դրա ժամանակը չէ, դա պետք է կազմակերպել իրավաբանորեն ճիշտ: Ընդ որում, եթե վեճեր են առաջանում երրորդ կողմ է լինում»,- նշեց Վազգեն Մանուկյանը:

Անդրադառնալով Ռուբեն Մելքոնյանի հարցին, թե Թուրքիայի հետ սահմանների բացման համար, Թուրքիայի կողմից կար երեք նախապայման՝ Արցախի հարցը, Կարսի պայմանագրի ճանաչումը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը, Վազգեն Մանուկյանը նշեց, որ  իր վարչապետ եղած ժամանակ նման հարց չի քննարկվել, այն ժամանակ Թուրքիայի հետ երկաթգիծն աշխատում էր և փորձ էր կատարվում, որ առանց Ցեղասպանության հարցը մի կողմ դնելու  Թուրքիայի հետ ունենալ հարաբերություններ, բայց այդ բոլոր փորձերը վերջացան 1992 կամ 93 թվականին, երբ Քելբաջարը ազատագրեցինք:

Վազգեն Մանուկյան Տեսանյութեր մտավորականություն հանդիպում

Իշխանությունը թող կողմնորոշվի, հիմա ռուսնե՞րն են ստիպում, թե՞ ռուսները դեմ են սահմանազատմանը. քաղաքագետ
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Գլխավոր դատախազ. 2023-ին Հայաստանում գրանցվել է 40 հազար 666 հանցագործություն
Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան
Մալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվի
Վարսիկ Գրիգորյան. «Մրցաշարի անցկացումը մոտիվացիա է, որ աղջիկները բարձր նվաճումների ձգտեն սպորտում»
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ մեր էներգետիկ համակարգի ադրբեջանականացում. Վահե Դավթյան
Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Երեւանի համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու. «Հայաստան»
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Ավելին
Ավելին