f

Անկախ

Բարեկիրթ լինելու ժամանակը չէ․ երկրի հերն անիծել է այդ տղան. Շուշան Պետրոսյան


Սա հերթական անբարոյական քայլերից մեկն է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14–ին Հայրենիքի փրկության շարժման՝ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի և մտավորականների հանդիպմանն ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Շուշան Պետրոսյանը։

«Քիչ առաջ վարչապետը հայտնեց, որ հայտարարում է եռօրյա սուգ, և բնական է, որ բոլոր որդեկուրույս ընտանիքները և մենք էլ մեծ սիրով կմիանանք այդ երթին՝ կիսելու համար նրանց վիշտը, որովհետև այդ վիշտը բոլորինս է․ պիտի գնանք այդ սրբազան ճանապարհն անցնելու։ Բայց մենք շատ լավ ճանաչելով նրան՝ գիտենք, որ դա մանիպուլյատիվ զենքերից մեկն է, այսինքն՝ նա այդ երթի բոլոր մասնակիցներին ներկայացնելու է որպես իր համակիրներ։ Սա հերթական անբարոյական քայլերից մեկն է, և ի՞նչ տարբերակ ունենք, ի՞նչ ելք ունենք, որպեսզի բոլոր փակ աչքերը բացվեն, որովհետև նույնիսկ այս ողբերգության վրա խաղալը ուղղակի անհնար է ընկալել։

Մի բան եմ ուզում հավելել՝ բարեկիրթ լինելու ժամանակը չէ հիմա, որովհետև հենց նոր լուրեր էին տարածվում, որ Խնձորեսկն էլ ենք արդեն հանձնում․․․

Բարեկիրթ լինելու ժամանակը չէ․ երկրի հերն անիծել է այդ տղան։ Հարմարավետ երթերը և մեր հավաքները ես չեմ հասկանում․ ես 88-ի սերունդ եմ, երբ մեզ փետրվարի առաջին ցույցի ժամանակ ձյունը չէր խանգարում․ ես ուզում եմ հասկանալ էս բարեկիրթ հավաքներն ինչքա՞ն են տևելու»,– դիմեց նա Վազգեն Մանուկյանին։

Արձագանքելով երգչուհուն՝ Վազգեն Մանուկյանն ասաց՝ ինչ զգացմունք էլ ունենամ, ես երբեք Նիկոլի հետ նույն շարքով, նույն շարասյունով չեմ շարժվի։

«Առաջինը, ես լրիվ համաձայն եմ Ձեզ հետ, որ այն ամենն ինչ անում է Նիկոլը, երբեք տակը չկա սիրտ և զգացմունք․ կա միայն մանիպուլյացիա ժողովրդի հետ, և պետք է ասել, որ նա մեծ շնորհք ունի այդ հարցում։ Այսինքն՝ իրեն սովորեցրել են, երևի խորհուրդներ էլ տալիս են, բայց գնահատենք, որ լավ կլիներ մենք իրեն օգտագործեինք ուրիշ երկրում իր միջոցով խնդիրներ լուծելու համար․ լավ մանիպուլյատոր է։ Սգի օր, իհարկե, պետք է լինի և պատահական չէ, որ այն համընկնում է շարժման մեծ հավաքի շաբաթ օրվա հետ։ Ինչ զգացմունք էլ ունենամ, ես երբեք Նիկոլի հետ նույն շարքով, նույն շարասյունով չեմ շարժվի․ ես ինքս առանձին կգնամ, գիշերը կգնամ, բայց ինձ թույլ չեմ տա իր կողքը քայլել, այնպես որ ամեն մեկդ Ձեզ համար որոշում ընդունեք։

Խնձորեսկի մասին եք ասում, երեկ հայտարարություն արեց խորհուրդը, որտեղ մի նախադասություն կար, որ շատերը որոշեցին, որ պետք չէ, հանեցինք․ այդ նախադասությունը հետևյալն էր, որ ես կոչ էի անում ժողովրդին, որ իրենք զինվեն, ինքնակազմակերպվեն, որովհետև եթե բանակը չի կարողանում պաշտպանել, ժողովուրդը պետք է կարողանա ինքն իրեն պաշտպանել։

Ինչ վերաբերում է քաղաքակիրթ ցույցերին, ես այլընտրանք չեմ տեսնում․ բոլոր կառույցները կամաց-կամաց հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի հետ ճանապարհ չունեն գնալու և անցնում են ժողովրդի կողմը։ Այն ժամանակ, երբ մեծ հատվածն անցնի շարժման կողմը, Նիկոլ Փաշինյանը դատապարտված է։ Իսկ գնալ մի հատ շենք գրավել, ոնց որ 1996թ-ին Ազգային ժողովը գրավեցին, դա էս դեպքում հարց չի լուծում։ Բացի դրանից ես կարծում եմ, որ ժողովրդի մի զգալի մասը սգի մեջ է, կամաց-կամաց էդ ցավն ավելի ուժեղ է զգալու, և մեր հավաքներն ու երթերը ավելի բազմամարդ կլինեն և կհասնեն իրենց նպատակին»,– ասաց Վազգեն Մանուկյանը։

Շուշան Պետրոսյան Վազգեն Մանուկյան

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին