f

Անկախ

Իմ կառավարությունում 6 հոգի հներից էին՝ կոմունիստներ, նույնը լինելու է հիմա, կլինեն և՛ հներ, և՛ նորեր. Վազգեն Մանուկյան


Նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ համաձայնագիրն իր մեջ ունի շատ բացեր: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, մտավորականների հետ հանդիպման ժամանակ ասաց ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Այսպիսի համաձայնագրերի տակ սովորաբար լինում են գաղտնի հավելվածներ՝ տասնյակ էջեր: Ոչ մի բան չկա, իսկ դա նշանակում է բանակցությունների միջոցով կարելի է այս կամ այն կետը ուղղել մեր օգտին, բայց ով է այդ բանակցությունները վարելու: Այն մարդը, որը մեր երկիրը տարավ պարտությա՞ն: Իրեն չեն ընդունում ոչ միայն մեր երկրում, ամբողջ աշխարհի համար ինքը քաղաքական դիակ է, ճիշտ է, մարտնչող, բայց քաղաքական դիակ է»,- նշեց վարչապետի թեկնածուն:

Ըստ նրա՝ պատերազմի հետևանքների վերացումը և ոտքի կանգնելու գործընթացը կսկսվի այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնի. «Բոլորը հասկանում են, որ ինքը պետք է գնա, բացի իրենից: Բայց այդ հոգեվարքը, ամեն մի կորած օրը մեր վրա շատ ծանր է նստում»,- նշեց նա:

Վազգեն Մանուկյանը նաև ներկայացրեց, թե Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո որոնք պետք է լինեն անցումային Կառավարության անելիքները:

«Հսկայական բանակցային պրոցես պետք է գնա այս համաձայնագիրը կյանքի բերելու և որոշ կետեր մեկնաբանել այնպես, ինչպես մենք կուզենանք: Այն, որ մենք ժամանակից հետո պետք է լրջորեն քննարկենք, թե ինչ հարաբերություններ պետք է ունենանք Թուրքիայի, Իրանի, մյուս երկրների հետ, ակնհայտ է: Բայց այն մարդիկ, որոնք դեռ պատերազմը չավարտված, երբ դեռ կրակում են սահմաններին, հայտարարում է, որ մենք հիմա դիվանագիտական հարաբերություններ ստեղծենք Թուրքիայի հետ, դա ընդհանրապես անհասկանալի է: Եթե կռվի ժամանակ ասում ես՝ հաշտվենք, դա կլինի մեր երկրորդ կապիտուլյացիան: Դա իրենց թելադրվում է, թե տգիտություն է, ինձ չի հետաքրքրում»,- ասաց նա:

Անցումային Կառավարության համար, նրա խոսքով՝ ծանր ժամանակաշրջան է լինելու, քանի որ կան մի շարք օրհասական խնդիրներ, մասնավորապես, փախստականներ, գերիներ, զոհվածների, անհետ կորածների հարցերը: Վազգեն Մանուկյանի համոզմամբ՝ այդ ամենը պետք է լուծվի անցումային Կառավարության միջոցով:

«Երբեմն խոսակցություններ կան, որ հիմա կլինի հրաժարականը, հները կվերադառնան: Ընդհանրապես այն կատեգորիաները, որոնք 2.5 տարի առաջ մտան՝ հների և նորերի մասին, ինձ համար հասկանալի չէ: Երբ Ղարաբաղյան շարժումը եկավ իշխանության, այսպես կոչված, հները՝ կոմունիստները, բոլոր այն մասնագետները, որոնք Կոմունիստական կուսակցության մեջ էին, բայց պետքական էին և օգտակար էին Հայաստանին, աշխատում էին: Իմ կառավարությունում միայն 6 հոգի մնացել էր նախկին Կառավարությունից, նույն ձև էլ լինելու է, շարունակվելու է նույն ձև: Անցումային շրջանից հետո սկսվելու է նոր փուլ, այդ նոր փուլի մեջ կտեղավորվեն հներ, նորեր: Նրանք ովքեր կարող են իրենց հայրենիքին օգուտ բերել, տեղավորվելու են»,- նշեց Վազգեն Մանուկյանը:

Վազգեն Մանուկյան մտավորականներ հանդիպում

«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Նիկոլեանը մանաւանդ փափաքում է որ որեւէ ճանապարհորդող կամ սահման անցնող մեր Սուրբ Եկեղեցու հոգեւորական իրեն այցելի
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
«Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով
Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
Սեւան-Երեւան մայրուղին այսօր
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու
«Փաստ». Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»
«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը
«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել
«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Ավելին
Ավելին