f

Անկախ

Մանուէլ Պետրոսյան. «Երազում եմ, որ ուժեղանանք և արժանի լինենք մեր հերոսների թափած արյանը»


Սեպտոմբերի 27-ից՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատրեազմից օրեր առաջ, արցախցի շախմատիստ, գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը  հաղթել էր առաջին անգամ կազմակերպվող Երևանի գավաթի խաղարկությունում: Պատերազմը խանգարեց հարցազրույցի հրապարակմանը:
Մանուէլը Պետրոսյանը ու Լևոն Արոնյանը պատերազմի ընթացքում  Կոմիտասի անվան ազգային քառյակի կենդանի կատարումների ներքո իրականացրին «Մատ տեռորին» միջոցառումը՝ շախմատային միաժամանակյա սեանս անցկացնելով Արցախի ու Հայաստանի 20 տաղանդավոր երեխաների հետ։
Ամիսներ անց Անկախը ներկայացնում է հայ շախմատիստի հետ հարցազրույցը: Մանուէլը զրույցում ընդգծում է, որ ամենից առաջ յուրաքանչյուր մարդ ինքն  իր մեջ պետք է փոխվի, իր գիտակցությունն ու մտածելակերպը փոխի, որից հետո միայն կկարողանանք միասնական հաղթահարել այս իրավիճակն ու շարժվել առաջ:


-Համավարակի պայմաններում անցկացված մրցաշարում սպետեմբերի 21-ին՝ խորհրդանշական օրը, Զավեն Անդրիասյանի հետ եզրափակչում Ձեզ հաջողվեց հաղթել Երևանի գավաթի խաղարկությունում:
- Ցանկացած մրցաշար կարանտինային պայմաններում ավելի յուրահատուկ  ու ցանկալի է, քանի որ խաղալու հնարավորություն չենք ունենում, ուստի ավելի հետաքրքիր է անցնում, ավելի մոտիվացված ենք խաղում տախտակի առջև:  Գավաթի խաղարկությունում փորձեցի մաքսիմալ ուժերով հանդես գալ, կարծես թե ստացվեց, մի քիչ էլ բախտը ժպտաց և  ամեն բան լավ դասավորվեց:


-Լարված պարտիաներ եղա՞ն: Մրցակիցների մասին ի՞նչ կասեք:
- Կազմը ուժեղ էր, բոլորն էլ պայքարում էին. ցանկացած պահի կարող էի դուրս մնալ, քանի որ մասնակիցները բարձրակարգ շախմատիստներ էին, գրոսմայստերներ, հատկապես արագ շախմատից շատ ուժեղ:  Կարող եմ ասել՝ ոչ մի հեշտ մրցամամարտ չունեցա:  Բոլոր պարտիաներում մինչև վերջ պայքար էր գնում, պարզապես ինչ-որ մի տեղ հաջողվում էր մի փոքր առավելության հասնել: Շանթ Սարգսյանի հետ մրցամարտում հասա մինչև արմագեդոն, որտեղ հաջողվեց հաղթել: Բոլոր պարտիաներն էլ շատ լարված  անցան, մեկ վրիպումն անգամ ճակատագրական կարող էր լինել: 


-Երևանի գավաթի խաղարկությունն  առաջին անգամ էր կազմակերպվում, Դուք էլ դարձաք անդրանիկ հաղթողը: Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը:
-Քանի որ արագ շախմատի մրցաշար էր, դրական մեծ լիցքեր հաղորդեց: Հաղթանակը եռանդ, լրացուցիչ դրական լիցքեր, մոտիվացիա է հաղորդում գալիք մրցաշարերին պատրաստվելու համար:
Կարանտինային պայամններում փորձում ենք մարզավիճակը պահել ամենօրյա մարզումներով, բայց ամբողջությամբ չի հաջողվում: Ճիշտ է, օնլայն խաղերի ենք մասնակցում պրակտիկան պահելու ու չկորցնելու համար: Ոչ միայն շախմատիստների, այլև բոլոր մարզիկների համար դժվար պայամններ են, ուստի յուրաքանչյուր մրցաշար շատ կարևոր է, քանի որ հնարավորություն է ընձեռում մարզավիճակը ցույց տալու, իրական մրցաշարին մասնակցելով, ինչը շատ կարևոր է: Եզրափակիչն անցկացվեց Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման օրը, ինչը խորհրդանշական էր: Դրանով մրցաշարն էլ ավելի կարևորվեց, արժևորվեց ու գույն ստացավ: 
Հոգեբանորեն դժվար է մրցաշարերի չմասնակցել. սովորել ենք , որ տարվա ընթացքում տասից ավել մրցաշարերի պետք է մասնակցենք, առօրյան լրիվ փոխվել է: Թեև օնլայն բարձր կարգի մրցաշարեր են կազմակերպում, անգամ եթե իրավիճակը կարգավորվի, դրանք  շախմատի անբաժան մասն են դառնալու, ինչն այնքան էլ լավ չի, քանի որ չի լինում լիարժեք վերահսկել արդար խաղի կանոնների պահպանումը, շատ դժվար է անարդարությունը վերահսկել: Որքան հաճախ լինեն այսպիսի մրցաշարեր, մազիկների համար լավ կլինի, որ վերադառնանք իրական կյանքին: Շատ դժվար է անընդհատ մարզվել, ապարպել, պատրաստվել և ոչ մի տեղ հանդես չգալ: 


-Սեպտեմբերի 27-ից սկսած հայ ժողովուրդը վերջին շրջանի ամենադժբախտ օրերը ապրեց և, ցավոք, շարունակում է ապրել:
- Շատ ծանր  ժամանակաշրջան է, ցավալի է այս իրականությունը ողջ հայ ժողովրդի համար: Պետք է եզրակացություններ անենք, ամեն մեկս մեր մեջ փնտրենք, թե՛ սխալի, թե՛ մեղքի բաժինը: Միայն այս պարագայում կարող ենք ոտքի կանգնել: Պետք է փորձենք օգտակար լինել շրջապատին, երկրին, մեր դիրքում լինենք, մեր գործով զբաղվենք, ամեն մեկս մեր մեջ փոխվենք և ոչ թե փնտրենք մեղավորներ, ամեն բան բարդենք ուրիշների վրա, և նույն կերպ շարունակենք ապրել,  քանի որ այդ միջոցով հաջողության չհասանք: Հազարավոր հերոս տղաներ իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի: Մեր գոյությամբ, ամեն օր ու վայրկյանով  պետք է հարգենք նրանց թափած արյունը,  ամեն բան անենք, որ մենք  ինչ-որ չնչին կերպ արժանի լինենք շարունակելու ապրել:
Հոգեբանական շատ դժվար պահեր է ապրում հայ ժողովուրդը: Մարդիկ հարազատներ են կորցրել, ինչն անբուժելի է ցավ է, որը մնալու է ամբողջ կյանքում: Պետք է գործով  օգնենք այդ ընտանիքիներին, միայն խոսքով, գեղեցիկ մտքերով հարցը չի լուծվի:
Երազում եմ, որ ուժեղանանք: Հատկապես մարզիկները գիտեն, որ հաղթանակները հավերժ չեն : Պետք է այնքան բարձր գիտակցության հասնենք, որ կարողանանք համախմբվել, մեկս մյուսին օգտակար լինել, ամեն մեկն իր ուժերի չափվով կարողանա կողքինին օգնել: Միասնակնության հաշվին, ազգովի պետք է ուժեղանանք և ոչ թե միայն անհատները: Գիտակցությունից է շատ բան կախված, պետք է ավելի լայն նայել ու մտածել և շարունակենլ հույսով, հավատով, լավատեսությամբ, արժանապատիվ ապրել,ինչն այս պահին  շատ դժվար է:


 

Սպորտ Մանուէլ Պետրոսյան գրոսմայստեր հարցազրույց խմբագրի ընտրանի

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին