f

Անկախ

19-ամյա Արսենն իր կյանքի գնով փրկել է զինակիցների կյանքը․ Ներքին Գետաշենի՝ ամենամեծ սրտով տղայի մասին (լուսանկար)


Կրտսեր սերժանտ Արսեն Խաչատրյանը զոհվել է մարտի դաշտում՝ փրկելով ընկերների կյանքը։

«Եղբայրս ու իր զինակիցները  շրջափակման մեջ են ընկել, մի ուրիշ սերժանտի խնդրել է, որ նորակոչիկներին տանի էդտեղից, որովհետեւ վստահ է եղել, որ ոչ մեկը չի փրկվելու, եթե մնան էդտեղ։ Արսենն ու պայմանագրային երկու զինծառայող մնացել են շրջափակման մեջ։ Ինքն էլ կարող էր գալ, փախչեր, բայց ինքը հպարտ էր, կյանքում էդ քայլին չէր գնա, ինքն իր դիրքը չթողեց։ Մինչեւ սերժանտը մյուսներին տարել ու հետ է եկել, եղբայրս ու մյուս երկու պայմանագրայինները զոհվել էին»,- NEWS.am- ի հետ զրույցում պատմեց Արսենի մորաքրոջ աղջիկը՝ Աննան։

Արսենը բանակ էր զորակոչվել 2019թ․-ի հուլիսին։ Ժամկետային զինծառայողը Մարտունու շրջանի առաջնային դիրքերում էր,  թեժ մարտերի կիզակետում։ Թշնամու հրազենային գնդակը թիկունքից մահացու հարված էր հասցրել Արսենի սրտին։

19-ամյա Արսենը երկու ավագ եղբայր ունի։ Նա մարտական ընկերներին ասել է՝ դուք գնացեք, մտածելով, որ ինքը իր ծնողների վիշտը ամոքող եղբայրներ ունի։

«Իմ եղբայրը իրականում չի մահացել, այլ անմահացել է։ Ասում են՝ մահ իմացեալ անմահություն է, ու իմ Արսենը գիտակցված կերպով գնաց դեպի անմահություն՝ հավատալով, որ հաղթելու ենք․․․»,- նշեց Աննան։

Արսենը պլանավորում էր ծառայությունից հետո ոսկերչություն սովորել։

Հարազատներն Արսենին երբեք ընկճված չեն տեսել, նա բոլորին ուրախություն պատճառողն էր։

 «Ինքը կյանքով լի էր, բոլորի հանդեպ հոգատար, սիրալիր։ Իր մամային պաշտում էր։ Իրեն բանակ ճանապարհել ենք ուրախությամբ, երբեք չէինք մտածի, որ էս ձեւով ենք իրեն հետ ընդունելու, որովհետեւ ինքը ճարպիկ էր, նույնիսկ պատերազմի թեժ օրերին ես չէի անհանգստանում՝ վստահ էինք, որ իրեն ոչ մի բան չի լինելու, թեեւ վերջին օրերին ձայնում տագնապ էինք նկատում, բայց իրեն, երբ հարցնում էինք, թե, օրինակ, ի՞նչ կրակոցի ձայն է,  մեզ հանգստացնում էր էն ձեւով, որ իրոք հավատում էինք իրեն»,- պատմեց Աննան։

Արսենը զոհվել է հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 4-ին նրան հողին են հանձնել հայրենի Ներքին Գետաշեն գյուղում։

«Ներքին Գետաշեն գյուղի ամենամեծ սրտով տղան իր սիրտը նվիրեց հայրենիքին...»,- եզրափակեց Աննան։

Արսեն Խաչատրյան

Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Ավելին
Ավելին