f

Անկախ

Իմ տեսած պատերազմը՝ առանց փակագծերի․ մաս 7.Նաիրի Հոխիկյան


Հոկտեմբերի 17-ի երեկոյան առաջադրանքի կատարումից հետո վերադարձանք մեր տեղակայման վայր։ Ժամը 21-ը կլիներ։ Ամբողջ մարմինս ցավում էր։ Մտա քնապարկի մեջ ու փորձեցի մի քիչ հանգստանալ։

Հանկարծ ներս մտավ մեր ջոկատի Արշակը, հետևից՝ ինչ-որ անծանոթ աղջիկ։ Վեր կացա, ողջունեցի։ Նայեցի Արշակին հարցական հայացքով՝ փորձելով հասկանալ, թե անծանոթն ինչ գործ ունի մեր տեղակայման վայրում։

Մինչ Արշակը կասեր, որ աղջիկն է իրեն մոտեցել դրսում և խնդրել օգնել կամավորական աշխատանքների մեջ ներգրավվելու, նկատեցի, որ խիստ հայացքով, մի քիչ էլ լարված ինձ նայող աղջիկը ձեռքում պահել էր սմարթֆոնն այնպես, ինչպես ինչ-որ բան նկարելիս են պահում։ Հետո աղջիկը սկսեց ինձ հետ խոսելով շրջել սենյակում՝ հեռախոսը նույնկերպ պահած ձեռքում։ Արշակն ու ես կասկածանքով իրար նայեցինք։

Արշակն ասաց՝ լավ կլինի, այս աղջկան ուղեկցենք շտաբ։ Այնտեղ ավելի լավ գիտեն՝ ինչ անել։

Ինձ բավական կասկածելի թվաց այդ անծանոթ աղջկա վարքը։ Պարզ էր, որ մեր ապաստարանում ամեն ինչ նկարում է։

Երբ Արշակն ու անծանոթ աղջիկը դուրս եկան՝ ուղղվելով դեպի շտաբ, հանկարծ մեր ջոկատի Համլետը հուշեց․ «Էս ո՞ւր ուղարկեցինք էդ աղջկան։ Անծանոթին՝ շտա՞բ։ Չէիք տեսնո՞ւմ, որ նկարում էր ամեն ինչ, ո՞նց կարելի է շտաբ ուղեկցել նրան»։

Խոստովանեմ, մտքովս չէր անցել նման բան։ Հագա կոշիկներն, ու Դավիթի հետ վազեցինք Արշակի հետևից։ Հասանք այն պահին, երբ արդեն ներսում էին, փոխգնդապետ Յարամիշյանը բազմանշանակ հայացքով նայում էր երիտասարդ աղջկան։

Պետք էր հասկանալ, թե ով է։

Սկզբում ասաց, որ Արցախ եկել է կամավորների հետ, փորձում է օգտակար լինել։ Երբ հարցրինք, թե ովքեր են այդ կամավորները՝ խնդրելով թվարկել 1-2 հոգու անուն, դժվարացավ։ Հետո ասաց, որ ինքը լրագրող է և նպատակ ունի լուսաբանել պատերազմը։ Աղջիկը գնալով ավելի ու ավելի էր խճճվում։

Փոխգնդապետին ակնարկեցինք, որ կասկածներ կան մեր տեղակայման վայրը նկարելու առումով։ Յարամիշյանը վերցրեց հեռախոսը, աղջիկը սկսեց հիստերիկ կերպով պահանջել, որ հանկարծ իր անձնական օգտագործման իրը չբացենք և չնայենք պարունակությունը։ Սկսեց սպառնալ, որ մեզնից ոչ ոք չի մարսի այդ արարքը։

Արշակը վստահ էր, որ գործ ունենք դավադրության հետ, բայց քանի որ չկար որևէ ապացույց, խնդրեցի ենթադրությունները բարձրաձայն չասել, գուցե մենք սխալվում ենք։ Մենք երեքով լռեցինք և կողքից սկսեցինք հետևել իրադարձությունների ընթացքին։

Անծանոթ աղջիկը հրաժարվում էր ասել իր անունը, բնակության վայրը, ծանոթության շրջանակը և Արցախ գալու իրական նպատակը։ Շարունակում էր համառել՝ պնդելով, թե ինքը կամավոր է, որը ուզում էր օգտակար լինել Արցախին, բայց արցախցիները անբարեհամբույր են։ Հանկարծ նկատեցի, որ չարացած աչքերով ինձ է նայում։

Մի պահ նույնիսկ խիղճս սկսեց տանջել։ 5-6 տղամարդ հարցաքննում է միայնակ երիտասարդ աղջկա, ով գուցե նաև անմեղ է։ Իսկ եթե մութ հարցեր չկան, ինչո՞ւ է խուսափում ասել իր անունը կամ փոխգնդապետին տալ իր անձնագիրը։

Կեսգիշերին մոտ էր։ Փոխգնդապետը ստիպված եղավ կանչել Արցախի ԱԱԾ աշխատակիցներին՝ ավելի արդյունավետ հարցաքննելու համար։ Այդ ընթացքում անծանոթուհու վախն ու անհանգստությունը սաստկացան։ Սկսեց խնդրել, որ իրեն բաց թողնենք։ Ես փորձեցի բարեկամաբար ասել, որ իրեն ոչինչ չի սպառնում, ոչ ոք իրեն չի վնասի, եթե ինքը անկեղծ լինի։

Յարամիշյանն ասաց, որ այդ աղջիկն իր երեխայի տարիքին է, հետևաբար ինքը պարտավոր է նրա հետ խոսել այդպես։ վստահեցրեց, որ նրա անվտանգությունն ապահովված է, բայց պետք է աղջիկը պատմի Արցախ գալու իր իրական նպատակի մասին։ Այս անգամ աղջիկը պատմեց երևի 6 կամ 7-րդ պատմությունը՝ նախորդներից տրամագծորեն տարբեր։ Այս անգամ ասաց, որ ինքը խնձոր է քաղել Աշտարակում, այնտեղ իրեն առաջարկել են կամավորական խմբերի հետ գալ Արցախ, ինքը չի ցանկացել և որոշել է միայնակ գալ։ Բերձորի մոտակայքում կարողացել է խուսափել ոստիկանության հետ հանդիպումից և հասնել Արցախ։

Եկան Արցախի ԱԱԾ երկու աշխատակիցներ։ Աղջկա հեռախոսի մեջ բացահայտվեցին մեծ թվով լուսանկարներ, որոնցում երևում էին ռազմավարական օբյեկտներ, շինություններ։

Մի քանի արարողակարգային բառ փոխանակելուց հետո մենք հեռացանք։ Այդպես ավելի ճիշտ էր։

Հաջորդ առավոտյան Դավիթի հետ շտապեցինք շտաբ՝ իմանալու, թե ինչ եղավ անծանոթ ու կասկածելի աղջկա ճակատագիրը։ Այդքան հակասական պատմություններից ու լուսանկարներից հետո վստահ էի, որ փոխգնդապետը կասի, թե մեկուսացվել է, բացահայտվել կամ նման մի բան։ Բայց․․․

-Բաց թողեցինք, գնաց․․․,-հնչեց Յարամիշյանի պատասխանը։

-Ինչպե՞ս, ինչո՞ւ,-ապշած հարցնում եմ ես։

-Երևանից պահանջեցին։ Դու չգիտես, թե նա ում ազգականուհին էր,- կիսաժպիտ ասաց փոխգնդապետը։

-Ում ազգականն ուզում է, լինի։ Նա թույլ էր տվել այնպիսի արարքներ, որոնք խստորեն արգելված են։ Գոնե դրանց դրդապատճառները չպարզեցի՞ք։

-Նաիրի ջան, ասում եմ, այդ աղջիկը այնպիսի մարդու մտերիմն էր, որ Երևանից հրահանգեցին անհապաղ բաց թողնել։

-Լավ, բայց ո՞վ էր այդ աղջկա հովանավորը՝ բարձրաստիճան զինվորակա՞ն, կառավարության անդա՞մ, գործարա՞ր,-հարցնում եմ։

-Ոչ, այդ աղջիկը Դանիել Իոհաննիսյանի մտերիմն էր,-արձագանքեց փոխգնդապետը։

-Հմմմ․․․ Իսկ գոնե հարցեր չտվեցի՞ք այդ կասկածելի վարքի ու լուսանկարների համար։

-Անիմաստ էր։ Պետք էր բաց թողնել և վերջ։ ԱԱԾ-ի տղաները հեռացան, աղջիկն էլ գնաց։ Թե ուր, չգիտեմ։ Այդպես էր մեզ հրահանգված,- զրույցը եզրափակեց փոխգնդապետ Յարամիշյանը՝ իր մշտական հանգիստ ժպիտով արձագանքելով իմ ապշահար հայացքին։

Շարունակելի․․․

Սկիզբը՝ (https://www.facebook.com/nhokhikyan/posts/10157917759198831)

Նաիրի Հոխիկյան ՖԲ Գրառում պարտություն խմբագրի ընտրանի

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին