f

Անկախ

Հաղթանակի շքերթը Բաքվում «պար էր ոսկորների վրա» և վիրավորանք ոչ միայն Հայաստանին, այլև Ռուսաստանին


«Պարը ոսկորների վրա», որ կազմակերպեցին Բաքվում դեկտեմբերի 10-ին՝ անվանելով դա «հաղթանակի շքերթ», սադրանք է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, Հայաստանի և հայ ժողովրդի հրապարակային նվաստացում:

Բայց ոչ միայն: Ռուսաստանը և Հայաստանը դաշնակիցներ են: Միջազգային «Լազարյան ակումբի» խորհուրդը, որ միավորում է Ռուսաստանի և Հայաստանի  քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչներին, համոզված է, որ իրենց հանդուգն նախահարձակ վարմունքով հանդիսության կազմակերպիչները վիրավորանք են հասցրել ոչ միայն Հայաստանին, այլև Ռուսաստանին: Այդ կապակցությամբ հատկապես սրբապիղծ էին Ադրբեջանի նախագահի հղումները 1945 թվականի ֆաշիզմի դեմ տարած  Մեծ հաղթանակին: Կարծում ենք, որ նման պատմական զուգահեռները  շինծու են, վիրավորական և ավելին՝ հանցավոր:

Երեկ տեղի ունեցած երթը Բաքվում նշանավորում է  նաև մի առանձնահատկություն՝  Թուրքիայի նեոօսմանյան հավակնությունների լեգիտիմացում և տարածաշրջանի պատմությունն իրեն ձեռնտու վերաշարադրելու փորձ: Դա հրապարակայնորեն արտահայտվեց միջոցառմանը թուրքական առաջնորդ պարոն Էրդողանի ներկայությամբ, նրա բացահայտ հիացմունքով Էնվեր փաշայի՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպչի հանդեպ և ծափահարություններով 1918 թվականին Կովկասի թուրք զավթիչների համազգեստով հանդերձավորված ադրբեջանական զորամասերի շարասյան անցնելիս:

Հայաստանի այդ նվաստացումը տեղի  չէր ունենա, եթե Երևանում իշխանության ղեկին լինեին պատասխանատու և գրագետ քաղաքական գործիչներ՝ ունակ կառավարելու պետությունը և պաշտպանելու սեփական ժողովրդի շահերը: Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը երկիրը հասցրեց կործանման եզրին, որի առջև է կանգնած այսօր հանրապետությունը՝ կրելով մարդկային, տարածքային և բարոյական մեծ կորուստներ Լեռնային Ղարաբաղի համար պատերազմում: Հայաստանի այդ սնանկացած իշխանությունն է հատկապես կրում այսօր ողջ պատասխանատվությունը հայ ժողովրդի առջև:

Նիկոլ Փաշինյանը կորցրել է հայ եկեղեցու, բոլոր մտածող և զգայուն հայերի ու Հայաստանի բոլոր բարեկամների վստահությունն աշխարհում: Նա կորցրել է իր երկրում հայ ժողովրդի վստահությունը: Կառչելով իշխանությանը՝ հանրապետության վարչապետը ստիպված է ամեն օր դիմել ճնշամիջոցների՝ ուղեկցելով  «ժողովրդի կամքի» և «ժողովրդի թշնամիների» մասին դեմագոգիայով:Ձախողման և նվաստացման գլխավոր մեղավորը փորձում է բռնապետություն հաստատել:

Համոզված ենք, որ միայն հայ ժողովուրդն իրավունք ունի վճռելու իր ճակատագիրը: Հայաստանը պետք է եզրակացություններ անի Ղարաբաղի ծանր դասերից, համախմբվի, որպեսզի հաղթահարի կորուստների ու հիասթափության ցավը: Այնպիսի հարևաններով, ինչպիսիք Թուրքիան և Ադրբեջանն են, հայ ժողովուրդը Հայաստանում չի կարող լիարժեք ապրել և առաջ գնալ իր ուժերին անվստահ մթնոլորտում:

Որքան արագ հայ հասարակությունն օրինական լուծում գտնի և համաձայնության գա, այնքան արագ Հայաստանի պաշտպանունակությունը և տնտեսությունը վերականգնելու և հայ ժողովրդի ոգին վերածնելու իրական միջոցներ կձեռնարկվեն:

Միջազգային ռուս-հայկական «Լազարյան ակումբը» ստեղծվել է 2018 թվականին Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի և  Ռուսաստանի ու Հայաստանի մի շարք նշանավոր քաղաքական գործիչների ու գործարարների, հասարակական գործիչների, գիտնականների, լրագրողների, մշակույթի վարպետների նախաձեռնությամբ, որոնց թվում են Նիկոլայ Ռիժկովը, Արթուր Չիլինգարովը, Անատոլի Տորկունովը, Սամվել Կարապետյանը, Սերգեյ Համբարձումյանը, Վյաչեսլավ Նիկոնովը, Մոդեստ Կոլերովը, Վազգեն Մանուկյանը, Արտաշես Գեղամյանը, Լևոն Մալխասյանը (Մալխաս), Վիտալի Տրետյակովը, Կարեն Շահնազարովը, Վլադիմիր Կազիմիրովը, Զորի Բալայանը և այլք:

Ակումբը կրում է հայ մեկենասների հռչակավոր Լազարյան տոհմի անունը, որ XIX դարում հիմնադրել է Արևելյան լեզուների ինստիտուտը՝  МГИМО-ի նախակարապետը:

Ակումբի նպատակն է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների փոխադարձ վստահության և դաշնակցային փոխազդեցության ամրապնդումը մեր երկրների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների՝ արդի օրակարգի ամենակարևոր թեմաների շուրջ կարծիքների ոչ պաշտոնական և ազատ փոխանակման միջոցով:

2018 թվականի վերջից ի վեր ակումբը Մոսկվայում և Երևանում անցկացրել է երեք խոշոր թեմատիկ նիստեր՝ քննարկելով Կովկասի տարածաշրջանի պաշտպանության և անվտանգության, տնտեսության, ձեռնարկատիրության և ներդրումների ներգրավման հարցերը, ինչպես նաև Ռուսաստանի և Հայաստանի ԶԼՄ-ների փոխգործակցությունը երկու երկրների դաշնակցային հարաբերությունների և դրական կերպարի ձևավորման խնդրում: Ակումբը զբաղվում է նաև բարեգործական, լուսավորական և հրատարակչական գործունեությամբ:  

Հասարակություն Լազարյան ակումբ հայտարարություն

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին