Քիչ առաջ ոստիկանական ուժերը Հանրապետության հրապարակից բերման ենթարկեցին ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանին ու Արման Սաղաթելյանին: Վերջիններս մոտոերթ էին անցկացնում հրապարակի տարածքում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ոստիկանները հորդորեցին լքել տարածքը, ինչին երթի մասնակիցնմերը չենթարկվեցին: Դրանից հետո Նարեկ Մալյանը և Արման Սաղաթելյանը բերման ենթարկվեցին: